May-30

Գլխավոր | Հրաշքներ | Թույլ չտա՛ս քեզ կանգ առնել

Թույլ չտա՛ս քեզ կանգ առնել

Սիրելի՛ բարեկամ, ես հավատում եմ, որ Աստված մարդկային սրտի մեջ դրել է մյուսներին բարիք անելու, օգնելու և կյանքի բեռները թեթևացնելու մի զորեղ մղում, որպեսզի աշխարհը ավելի լուսավոր ու բարի վայր դարձնի մարդկության համար։

Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա մի ուժ է, որ մեզ մղում է գործելու նույնիսկ այն դեպքում, երբ մեր կյանքի հանգամանքներն ու դառնությունները մեզ մոռացնել են տալիս մեր բարի մտադրությունները։

Իսկ ի՞նչ կասես քո մասին: Ի՞նչն է քեզ մղում գործելու։ Ինչի՞ն ես ձգտում հասնել քո կյանքում:

Աստվածաշունչն ասում է, որ Տերն «Իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և Իր սեփական ժողովուրդը դարձնի՝ բարի գործերի նախանձախնդիր» (Տիտոս 2․14

Նախանձավորությունը մի բան է, որը մեզ առաջ է մղում անգամ այն ժամանակ, երբ մեր կյանքում լուրջ դժվարություններ են ի հայտ գալիս։ Նախանձավորությունը այն ներքին կրակն է, որը մեզ առաջ է մղում՝ մեր կյանքը դնելով անկասելի շարժման մեջ։ Այնուամենայնիվ, եռանդը կարող է երբեմն նաև մարել:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե եռանդի այդպիսի անկում է տեղի ունեցել քո կյանքում, ապա կարող ես աղաղակել Աստծուն, որպեսզի Նա կրկին բորբոքի քո ներսում այն կրակը, որը կար նախկինում, և է՛լ ավելի գեղեցիկ ու համառ եռանդ ու նախանձավորություն դնի քո սրտում:

Թույլ չտա՛ս քեզ կանգ առնել։ Հենց քեզնից է կախված քո հետագա ընթացքը: Ամենալավը դեռ առջևում է: Դու դեռ շատ սքանչելի գործեր ես գործելու: Գործեր, որոնք Աստված պատրաստել է հատուկ քեզ համար, որոնք Տերը ծրագրել է՝ Իր մտքում հենց քե՛զ ունենալով:

Աղոթում եմ, որ Աստված օրհնի քեզ այսօր և թարմացնի հանուն Իրեն ապրելու ու Իր գործերը գործելու քո նախանձավորությունը։ Նա բարի ու կատարյալ ծրագիր ունի քեզ համար․․․ Վստահի՛ր Նրան և նվիրվի՛ր Նրա կամքին համահունչ կյանք ապրելու օրհնյալ ընթացքին։ Աստված քո կողքին է, որպեսզի զորացնի քեզ։ Երբե՛ք թույլ չտաս քեզ կանգ առնել աստվածահաճո քո ընթացքի մեջ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: