June 21

Գլխավոր | Հրաշքներ | Թող Աստծո փառքը դրսևորվի քո կյանքում

Թող Աստծո փառքը դրսևորվի քո կյանքում

Մի առիթով Չարլզ Սպերջենն ասել է. 

«Աստծո ծրագիրը Նրա բոլոր գործերում Նրա փառքի դրսևորումն է»:

Սիրելի բարեկամ, գուցե անցնում ես դժվար ու ցավալի ժամանակներո՞վ։ Եթե այո, ապա այսօր ուզում եմ քաջալերել քեզ: Հավատում եմ, որ Աստված կդրսևորի Իր փառքը քո ներկա իրավիճակների ու դժվարությունների մեջ: Եթե միայն Նրան հուսաս, ապա կտեսնես, թե ինչպես է Աստված քո կյանքի փոթորիկը խաղաղեցնում։ 

Նման հրաշք քո կյանքում ունենալու համար, նախ պետք է փոթորիկների միջով անցնես: Որպեսզի տեսնես, թե ինչպես է Նա հեռացնում սարերը քո կյանքի ճանապարհներից, նախ պետք է սար քո ընթացքի մեջ սարերի բախվես: Այո՛, որպեսզի տեսնես, թե ինչպես է Աստված դրսևորում Իր փառքը, սկզբում պետք է անցնես անելանելի թվացող իրավիճակների միջով։

Քաջացի՛ր։ Աստված Մեկն է, Ով կարող է քո կյանքի վատ բաները բարիին գործակից դարձնել և յուրաքանչյուր իրավիճակից ինչ-որ դրական բաներ դուրս բերել քեզ համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ բախվում ես մերժման, դավաճանության, սիրելի մարդու կորստի, աղքատության, հիվանդության, վիրավորական խոսքերի, լիակատար մենության կամ մեկ այլ պատճառով եղած հուսահատության ու հուսալքության, հիշի՛ր, որ Աստված կարող է դեպի բարի պտտել քո կյանքի ամենադժվար ու ցավոտ հանգամանքները:

Աստվածաշնչում կարդում ենք. «Մեր Տեր Աստվածն ահա մեզ ցույց է տալիս Իր փառքն ու մեծությունը, և Նրա ձայնը լսում ենք կրակի միջից» (Բ Օրինաց 5․24):

Այս հատվածում Մովսեսը դիմում է Իսրայելի ժողովրդին և հիշեցնում, թե ինչ է արել Աստված և ինչ է խոսել։ Դո՛ւ էլ ինքդ քեզ հիշեցրու, որ Աստված է և որ Նա չի փոփոխվում: Եթե Նա անցյալում քեզ ցույց է տվել Իր փառքը (սկսած քեզ փրկություն և հավիտենական կյանք և Իրենով նոր կյանք ու նոր սիրտ քեզ պարգևելուց), համոզված եղի՛ր, որ Նա այսօր էլ և գալիք օրերին նույնպես կարող է քեզ օգնել և քո կողքին լինել քո կյանքի ամեն դժվարության մեջ։

Այո, Աստված այսօ՛ր էլ քեզ հետ է: Դու մենակ չես և երբեք չես լինի:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: