July-30

Գլխավոր | Հրաշքներ | Թագավորների Թագավորը քեզ հետ է

Թագավորների Թագավորը քեզ հետ է

«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ» (‭‭Մատթեոս‬ ‭1.23): 

Սիրելի՛ բարեկամ, արքաների Արքան և տերերի Տերը Իր Խոսքի ուժով ոչնչից արարեց այս տիեզերքը։ Երկնքի Արարիչը դրեց նաև ֆիզիկական աշխարհի հիմքերը։ 

Հազարամյակներ անց Աստված նաև կամեցավ մարդանալ՝ Երկիր գալ մարդկային արարածի տեսքով, որպեսզի փրկի մեզ ու բոլոր Իրեն հավատացողներին դարձնի Իր զավակները։ 

«Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (‭‭Հովհաննես‬ ‭1.12‬): 

Աստծո նախանձավոր սերը քո հանդեպ չունի սահմաններ։ Քեզ հետ անձնական հարաբերություն ունենալու և քեզ հետ ավելի մտերմանալու Նրա փափագը նույնպես չունի որևէ սահման։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը ցանկանում է քաջալերել քեզ և քեզ զորացնել ու իմաստություն տալ, որպեսզի քո կյանքի համար Նրա ունեցած տեսիլքը իրականություն դարձնես։ 

  • Նա առանձնացրել է քեզ՝ Իրեն մոտեցնելու համար (Թվոց ‭16.9

Եթե դու ընդունել ես Նրան և հավատում ես Նրա անվանը, ապա կարող ես համոզված լինել, որ այս նեղ ճանապարհին դու մենակ չես։ Էմմանուելը քեզ հետ է։ 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Էմմանուել՝ իմ Տե՛ր և իմ Աստվա՛ծ, շնորհակալ եմ, որ ինձ հետ ես ամեն ժամանակ և ցանկացած իրավիճակում։ Շնորհակալ եմ, իմ Տե՛ր, որ քաջալերում և ուղեկցում ես ինձ իմ այս ժամանակավոր կյանքի ճանապարհներին։ Շնորհակալ եմ, որ գործում ես իմ մեջ և իմ միջոցով՝ նպատակ ունենալով իրականացած տեսնել իմ կյանքի համար Քո տեսիլքն ու նպատակները։ Շնորհակալ եմ, որ ես մենակ չեմ․․․, որ Դու ինձ չես լքում։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: