April 26

Գլխավոր | Հրաշքներ | Զորավոր՝ Իր առատաձեռնության մեջ

Զորավոր՝ Իր առատաձեռնության մեջ

Սիրելի՛ բարեկամ, վերջին մի քանի օրերին մենք Աստծո զորությանը վերաբերող տարբեր կողմերի մասին միասին խոսեցինք, խորհեցինք ու աղոթեցինք։ Հույս ունեմ, որ այս ուղերձները ինչ-որ կերպ օգնում են քո կյանքը փոխակերպելու հարցում։ 

Այսօր ուզում եմ միասին մեր հայացքներն ուղղենք դեպի Տեր Աստծո առատաձեռնությունը։

«Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, Նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. …» (‭‭Հռոմեացիս‬ ‭1.19-20‬

Աստված ամենուր է։ Նա ներկա է Իր արարաչագործության ցանկացած վայրում։ Իսկ ամենազարմանալին այն է, որ Նա ունակ է լինելու նաև մարդ արարածներից ոմանց մեջ։ Իհարկե, ոչ բոլոր, այլ միայն Նրան հնազանդ ու Նրան հավատացող մարդկանց։ Սակայն ողջ արարչագործությունը՝ բնությունն ու գիտության օրինաչափությունները, խոսում են Աստծո գոյության և Աստծո գործունեության մասին։ 

Քո հանդեպ Իր մեծ սիրուց դրդված՝ Աստված արարեց փարթամ ու պարարտ մի երկիր, որը լի է բազմազան ու տարատեսակ ռեսուրսներով, և դա արեց հանուն նրա, որ մարդուն տա այն ամենը, ինչի կարիքը մարդը կարող է ունենալ։ Ինչպես Ադամի ու Եվայի պարագայում, այնպես էլ քո դեպքում է՝ դու նույնպես ժառանգել ես Աստծո արարած այս բնությունը, ինչը խոսում է Աստծո առատաձեռն, ստեղծագործ ու անսպառ էության մասին։ Անշուշտ, մարդն ամեն ինչ անում է, որպեսզի ապականի Աստծո ստեղծած բարի աշխարհը, սակայն դա արդեն այլ քննարկման առարկա է։

Աստծո առատաձեռն ու հոգատար բնույթի դրսևորման գագաթնակետը խաչի վրա Տեր Հիսուսի կատարած զոհաբերությունն է, որի շնորհիվ Նրան հավատացող յուրաքանչյուր ոք դառնում է այս զարմանալիորեն առատաձեռն ու չափազանց բարի Աստծո ժառանգը։ Այո՛, ինչպես Աստվածաշունչն է ասում՝ դու իսկապես կարող ես ունենալ կյանք և առատ կյանք, եթե հավատաս ու հնազանդվես Տեր Հիսուսին ու Նրա ուսուցումներին։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո կյանքի յուրաքանչյուր բնագավառում Աստված կամենում է առատաձեռն կերպով օրհնել քեզ։ Բ Օրինաց 28-րդ գլուխը հենց դրա մասին է խոսում։ Աստված ամենակարող է օրհնելու քեզ ու լցնելու կյանքդ ամեն տեսակ օրհնություններով։ 

Առաջարկում եմ միասին աղոթել ու գոհանալ Աստծուց Իր հոգատարության և առատաձեռնության համար․ «Ամենակարող Աստվա՛ծ, խնդրում եմ ներիր ինձ, որ երբեմն կասկածի տակ եմ դնում Քո առատաձեռնությունը։ Հիմա ուզում եմ հայտնել Քեզ իմ շնորհակալությունը Քո Արքայության բարիքներն ու օրհնություններն ինձ համար հասանելի դարձնելու համար թե՛ հոգևոր, թե՛ հարաբերությունների և թե՛ նյութական ոլորտներում։ Եվ շնորհակալ եմ այսօր կրկի՛ն ինձ հիշեցնելու համար, որ ամե՛ն բարի բան Քեզնից է, քանի որ ամե՛ն բան Քեզ է պատկանում։ Ես իմ գոհությունն ու փառաբանությունն եմ Քեզ ուղղում և շնորհակալ եմ, որ Դու այդքա՜ն մեծ, սիրող, բարի և ողորմած Աստված ես։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Երկրպագիր Աստծուն՝ ճանաչելով Նրա կամքն ու հնազանդվելով Նրա կամքին, և կտեսնես, թե ինչպես են Երկնքի դռները բացվում քեզ համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: