July 29

Գլխավոր | Հրաշքներ | Երեք հիմնարար պատճառ Աստծուն սրտանց փառաբանելու համար…

Երեք հիմնարար պատճառ Աստծուն սրտանց փառաբանելու համար…

Սիրելի բարեկամ, նոր սկսվող ուղերձների այս շարքի ընթացքում ուզում եմ խոսել Աստծո հետ մտերմության և մեր հոգևոր աճի մասին։ Ամեն օր մենք Աստծուն մտերմանալու մի նոր կերպ կբացահայտենք։ Աղոթում եմ, որ այս շարքն օրհնություն դառնա քեզ համար և աջակցի քո հավատքի աճին ու Աստծո ավելի խորը ճանաչողությանը։ 

Գուցե ծանոթ ես աստվածաշնչյան այս հատվածին. «Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով» (‭‭Կողոսացիներին‬ ‭3.16):‬ ‭

Թերևս, զգացած կլինես, որ եկեղեցում կիրակի օրերին հատուկ օծություն կա երկրպագության մեջ։ 

Այսպիսով, ահա 3 պատճառ Աստծուն փառաբանելու համար։ 

  1. Փառաբանությունն ուղղորդում է քեզ դեպի Աստծո ներկայություն 
  2. Փառաբանությունը գործի մեջ է դնում Աստծո զորավոր ձեռքը
  3. Փառաբանությունը խաղաղեցնում է քեզ 

Ծանրաբեռնված ու լարված աշխատանքային շաբաթից հետո Քրիստոսի մարմնի՝ եկեղեցու հետ փառաբանության այս միաբան փորձառությունները նման են թթվածնային քաղցից հետո թթվածնով առատ միջավայրում թարմ շունչ առնելուն։ Մեր կյանք այցելած փորձությունների ժամանակ, փառաբանությունն օգնում է շարունակել մեր հավատքի ընթացքը։ Իսկ բարդ իրավիճակներում դրական լուր կամ աղոթքի պատասխան ստանալուց հետո, դրանք են մեզ յուրահատուկ կերպով Աստծուն մեր երախտագիտությունը հայտնելու հնարավորություն են ընձեռում։ 

Ես չգիտեմ, թե ինչի միջով ես դու հիմա անցնում, բայց ես քաջալերում եմ քեզ՝ այսօր, լինի դա քո անձնական սենյակում, մեքենայում կամ հանրային տրանսպորտում, միացրու քո ամենասիրելի հոգևոր երգը և փառաբանիր Աստծուն։ Այնուհետև կարող ես գրել քո հոգևոր տետրում կամ բջջային հեռախոսի մեջ, թե ինչ զգացողություն ունեցար այդ փառաբանությունից հետո։ 

Քո փառաբանությունը շատ թանկարժեք է Աստծո համար։ Աստված սիրում է քեզ և փափագում է, որ Իր սիրելի զավակը մոտենա Իրեն։ Փառաբանությունը քեզ ունակ է դարձնում ավելի մոտենալու Աստծուն և հոգևորապես աճելու Նրա ներկայության մեջ։ Փառաբանելը թող դառնա քո կյանքի առօրյա փորձառությունը, ճիշտ այնպես, ինչպես սնունդ ընդունելն է, առավոտյան լվացվելը եւ այլ կարևոր առօրյա սովորություններ։ Փառաբանի՛ր Աստծուն ամե՛ն օր։ Ի դեպ, ես իմ ողջ սրտով փառք եմ տալիս Աստծուն քեզ համար, որ կարող եմ քեզ հետ կիսվել այս ուղերձներով։ Հիշի՛ր, որ Աստծուն սրտանք փառաբանելը Աստծո հետ մտերմության տանող կողմերից մեկն է։

Հրավիրում եմ քեզ լսել «Ի՞նչ է հոգևոր երգը և ե՞րբ է այն դառնում իրական երկրպագություն» անվանումը կրող այս պատգամը՝

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: