July-29

Գլխավոր | Հրաշքներ | Երեք հիմնարար պատճառ՝ Աստծուն սրտանց փառաբանելու համար…

Երեք հիմնարար պատճառ՝ Աստծուն սրտանց փառաբանելու համար…

Սիրելի՛ բարեկամ, ուղերձների այս նոր սկսվող շարքի ընթացքում ուզում եմ խոսել Աստծու հետ մտերմության և մեր հոգևոր աճի մասին։ Ամեն օր մենք Աստծուն մտերմանալու մի նոր կերպ կբացահայտենք։ Աղոթում եմ, որ այս շարքն օրհնություն դառնա քեզ համար և նպաստի քո հավատքի աճին և Արարիչ Աստծուն ավելի խորն ու մտերիմ ճանաչելուն։ 

Գուցե ծանոթ ես աստվածաշնչյան այս հատվածին. «Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով» (‭‭Կողոսացիս‬ ‭3.16):‬ ‭

Թերևս զգացած կլինես, որ եկեղեցում կիրակի օրերին հատուկ օծություն կա երկրպագության մեջ։ 

Այսպիսով՝ ահա 3 պատճառ Աստծուն փառաբանելու համար։ 

  1. Փառաբանությունն ուղղորդում է քեզ դեպի Աստծու ներկայությունը։
  2. Փառաբանությունը գործի մեջ է դնում Աստծու զորավոր ձեռքը քո կյանքում։
  3. Փառաբանությունը խաղաղեցնում է քեզ և Աստծու հանդեպ վստահություն ծնում քո սրտում։

Ծանրաբեռնված ու լարված աշխատանքային շաբաթից հետո Քրիստոսի մարմնի՝ եկեղեցու հետ փառաբանության այս միաբան փորձառությունները նման են թթվածնային քաղցից հետո թթվածնով առատ միջավայրում թարմ օդ շնչելուն։ Մեր կյանք այցելած փորձությունների ժամանակ փառաբանությունն օգնում է շարունակել մեր հավատքի ընթացքը։ Իսկ բարդ իրավիճակներում, դրական լուր կամ աղոթքի պատասխան ստանալուց հետո այն մեզ յուրահատուկ կերպով Աստծուն մեր երախտագիտությունը հայտնելու հնարավորություն է ընձեռում։ 

Ես չգիտեմ, թե ինչի միջով ես դու հիմա անցնում, բայց ես քաջալերում եմ քեզ՝ այսօր, լինի դա քո անձնական սենյակում, մեքենայում կամ հանրային տրանսպորտում, չխանգարելով մյուսներին, միացրո՛ւ քո ամենասիրելի հոգևոր երգը և փառաբանի՛ր Աստծուն։ Այնուհետև կարող ես գրել քո հոգևոր տետրում կամ բջջային հեռախոսի մեջ, թե ինչ զգացողություն ունեցար այդ փառաբանությունից հետո։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո փառաբանությունը շատ թանկարժեք է Տեր Աստծու համար։ Աստված սիրում է քեզ և փափագում է, որ Իր սիրելի զավակը մոտենա Իրեն։ Փառաբանությունը քեզ ունակ է դարձնում ավելի մոտենալու Աստծուն և հոգևորապես աճելու Նրա ներկայության մեջ։ Փառաբանելը թող դառնա քո կյանքի առօրյա փորձառությունը, ճիշտ այնպես, ինչպես սնունդ ընդունելն է, առավոտյան լվացվելը և այլ կարևոր առօրյա սովորություններ։ Փառաբանի՛ր Աստծուն ամե՛ն օր։

Ի դեպ, ես էլ գոհանալու և Աստծուն փառաբանելու մի կարևոր առիթ ունեմ, որով ուզում եմ կիսվել քեզ հետ։ Ես իմ ողջ սրտով փառք եմ տալիս Աստծուն քեզ համար, որ կարող եմ քեզ հետ կիսվել «Քո հրաշքն՝ ամեն օր» անվանումը կրող այս ամենօրյա ուղերձներով։ Եվ այնքա՜ն զարմանահրաշ մի բան գիտակցել, որ գուցեև քեզ չեմ ճանաչում, բայց այս ուղերձների շնորհիվ մենք դարձել ենք սրտակից հարազատներ։ Իրապես, Աստծուն փառաբանելու հրաշալի առիթ․․․

Աղոթում եմ նաև, որ միշտ հիշես, որ Աստծուն սրտանց փառաբանելը Նրա հետ մտերմության տանող ուղիներից մեկն է։

Հրավիրում եմ քեզ լսել «Ի՞նչ է հոգևոր երգը և ե՞րբ է այն դառնում իրական երկրպագություն» անվանումը կրող այս պատգամը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: