Քո կարծիքով ո՞րն է ամենաանարդար դատը։ Ինձ թվում է, երբ անմեղ մարդը մեղավոր է ճանաչվում։
Մի պահ փորձիր պատկերացնել․․․
- Դու երբե՛ք որևէ բան չես գողացել, բայց քեզ հայտարարում են գող և վերաբերվում այնպես, ինչպես վերաբերվում են գողացող մարդու հետ…
- Դու երբևէ շնություն չես գործել, և հանկարծ, քեզ ամենայն լրջությամբ մեղադրում են շնության մեջ…
- Դու երբե՛ք մարդ չես սպանել, բայց որոշակի կեղծ փաստերի արդյունքում հայտարարում են, որ հենց դու ես մարդասպանը…
Սիրելի բարեկա՛մ, հենց այսպիսի վերաբերմունքի է արժանացել Տեր Հիսուսը։ Անմեղ ու սուրբ լինելով՝ Նա բոլորի կողմից մեղավոր մեկն էր համարվում։ Նա անարատ էր, բայց արժանացավ այնպիսի մի վերաբերմունքի, որին միայն ամենապիղծ ու մեղավոր մարդիկ էին արժանանում։ Այս մասին կարդում ենք աստվածաշնչյան հետևյալ հատվածում.
«Որովհետև Աստված Նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք Նրանով Աստծու արդարները լինենք» (Բ Կորնթացիս 5.21):
Չնայած այն բանին, որ Նա կատարյալ սուրբ էր ու անթերի, Տեր Հիսուսը հոժարակամ համաձայնվեց պիղծ մեղավորի պատիժ կրել հանուն իմ և քո հանդեպ Իր ունեցած անսահման սիրո։ Նա չդարձավ «մեղավոր», քանի որ երբեք մեղք չէր գործել ո՛չ գործով, ո՛չ խոսքով և ո՛չ էլ մտքով։ Իրականում, Նա մե՛ր մեղքերի պատիժը կրեց, որպեսզի ինձ և քեզ ազատագրի մեղքի գերությունից և ների մեզ մեղքի հետևանքներից ազատելու համար։ Արդյոք գիտե՞ս ավելի մեծ սեր, քան Տեր Հիսուսի այս զոհաբեր սերն է բոլոր Իրեն հավատացողների հանդեպ։
Ինձ և քեզ սիրելու պատճառով Նա հոժարեց իմ ու քո փոխարեն անցնել խաչի չարչարանքներով ու խաչի մահով։ Սրանով Նա ապացուցեց Իր սիրո հավատարմությունը մեր հանդեպ։
Երբ վստահես Տեր Հիսուսին քո կյանքի ընթացքը և դառնաս Նրա հավատարիմ աշակերտը, ապա կյանքդ առատ կլինի Նրա գերբնական միջամտության վկայություններով։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսօր հորդորում եմ քեզ հիշել այն մեծ սերը, որը պատրաստակամ եղավ Իր վրա վերցնել մեր հանցանքների ու մեղքերի պատիժը։ Քաջալերում եմ քո կյանքը կրկի՛ն Տեր Աստծո ձեռքերի մեջ դնել․․․ Նրա ձեռքերի, Ով ապացուցել է Իր անսահման սերը քո հանդեպ։ Վստահի՛ր Նրան։ Պարզապես գոյություն չունի ավելի մեծ սեր, քան այն, որով Աստված է քեզ սիրում․․․
Աղոթում եմ, որ հրաշալի օր ունենաս այսօր և օրդ լցված քեզ սիրող Տիրոջ քաղցր ներկայությամբ:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը