March 3

Գլխավոր | Հրաշքներ | Երաշխավորվա՛ծ է

Երաշխավորվա՛ծ է

Սիրելի՛ բարեկամ, հրավիրում եմ քեզ առաջիկա յոթ օրերի ընթացքում միասին բացահայտել Աստծո որոշ անունների նշանակությունը։ Մենք կտեսնենք, թե ինչ են նրանք բացահայտում մեր աննկարագրելիորեն հիասքանչ Տիրոջ Մասին։ Եվ հույս ունեմ, որ դու կօրհնվես մեր ուղերձների այս նոր շարքով։ 

Աստվածաշնչում Տեր Աստված Աբրահամին հայտնում է Ինքն Իրեն Իր Էլ-Շադայ անունով, որը նշանակում է Ամենակարող Աստված։ Ծննդոց 17.1 խոսքում կարդում ենք. «Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր» ‭‭(Ծննդոց ‭17․1‬)։  

Այս խոսքերին հաջորդող հատվածում Աստված կիսվում է Աբրահամի հետ Իր ծրագրերով, իր նրան տրված խոստումներով. «Այսուհետև դու Աբրամ չպիտի կոչվես, այլ քո անունը Աբրահամ կլինի, որովհետև բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ»։

Այստեղ ծավալվող տեսարանը բավականին արտասովոր է։ Աստված խոսում է այնպիսի մի մարդու հետ, որին շատերս ծեր մարդ կհամարեինք։ Աստված 99 տարեկան մարդուն խոստում էր տալիս, որ վերջինս զավակ էր ունենալու։ Իսկ Սառան՝ Աբրահամի կինն այն տարիքում էր, երբ երեխա ունենալն այլևս անհնարին էր։ 

Այդուհանդերձ, Աստված ասաց. «Այո՛, քո կին Սառան որդի կծնի քեզ համար, և նրա անունը Իսահակ կդնես. Ես իմ ուխտը կհաստատեմ նրա հետ որպես հավիտենական ուխտ նրանից հետո նրա սերնդի համար» (‭‭Ծննդոց‬ ‭17․19)։ 

Աստված երաշխավորում էր Աբրահամի համար Իր տված խոստման իրականացումը։ Ինչո՞ւ էր Նա դա անում։ Անշուշտ այն պատճառով, որ Ինքն Աստված է։ Բայց եկե՛ք ավելի մանրամասնորեն նայենք այս երեւույթին… Աստված ներկայանում է Աբրահամին, որպես Մեկն, Ով ամենակարող Աստված է՝ Աստված, Ում համար չկա որևէ անհնարին բան։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծո խոստումների անխախտ լինելու երաշխիքը Աստծո ամենակարողությունն է։ Որովհետև, երբ Խոստացողն ամենակարող է, դա նշանակում է, որ խոստման իրականացումը երաշխավորված է։ 

Իսկ դու կասկածներ ունե՞ս Աստծո խոստումների հանդեպ…

  • քո մասնագիտության ոլորտում,
  • քո ընտանեկան ոլորտում,
  • քո ծառայության ոլորտում,
  • և այլն։

Եթե այո, ապա հիշի՛ր, որ այն ինչ խոստանում են Աստծո շուրթերը, իրականացնում են Նրա ձեռքերը։ Ես հորդորում եմ քեզ դուրս վռնդել և դեպի աղբամանն ուղարկել այն բոլոր մտքերը կամ երկմտությունն ու վախերը, որոնք Աստծո խոստումների հարցում կասկածների արդյունք են։ Առաջարկում եմ փոխարենը խորհել Տեր Աստծո ամենակարողության մասին և հաստատակամորեն հիմնվել Նրա Խոսքի վրա։ Մենք պետք է հասկանանք, թե Ո՞վ է խոստացողը։ Նա ամենակարող Աստված է և, եթե մենք բավարարում ենք Նրա խոստման պայմաններին, ապա ոչինչը չի կարող խոչընդոտել Աստծո խոստումների իրագործմանը։ 

Այսօր քաջալերում եմ քեզ ընտրել զորացած առաջ գնալու ուղին։ Խորհի՛ր այն մասին, որ Աստված գործում է քո կյանքում Իր ամենակարողությամբ, որ Նրա կատարյալ ծրագիրը ընթացքի մեջ է։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: