Խեցեգործությունը մանրակրկիտ արվեստ է, որ պահանջում է խեցեգործի ողջ ուշադրությունը։ Խեցեգործի նպատակը անձև ու ցեխանման կավին գեղեցիկ տեսք տալն է։ Կավե ամանն իր փառահեղ տեսքով գոյություն չի կարող ունենալ, քանի դեռ նախ չի պատկերվել բրուտի պատկերացման մեջ։
Վերջինս համբերատարությամբ հեռացնում է կոշտ մնացորդները, կուտակված և ուռուցիկ մասերը․․․ մի խոսքով՝ ցանկացած բան, որը խանգարում է կավի միատարր ու փափուկ լինելուն։ Եվ ահա վերջնական տեսքը՝ հարթ, փայլուն մի անոթ՝ կատարյալ տեսքով և գեղեցկագույնս փայլեցված։
Սիրելի բարեկամ, դու հենց այդ կավե ամանի նման ես։ Գուցե այսօր դու էլ քեզ կավի սկզբնկան վիճակի նմանությամբ անկատար ես զգում՝ կոշտ և բոլորովին էլ ոչ փայլուն․․․
Սակայն Աստված՝ մեր երկնային Խեցեգործը, աշխատանք է տանում քեզ հետ, որպեսզի դարձնի քեզ մաքուր, հարթ ու թայլուն մի անոթ։ Ինչպես այս աստվածաշնչյան խոսքում ենք կարդում, հենց քո մասին է Աստված ասում. «…քեզնից կմաքրեմ խարամը, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ անագը» (Եսայիա 1․25)։
Հենց Ինքն Աստված է այս գործը քո ներսում անողը։ Դու կարիք չունես վախենալու… Մեր Աստված զորավոր է, սակայն Նա նաև համբերատար է ու կարեկից, և Նրա սիրտը լցված է քո հանդեպ անսահման սիրով։
Այդ գործընթացը, հնարավոր է, որոշակի ժամանակ տևի, երբեմն էլ, գուցե, բավականին երկար ժամանակ, սակայն ամենակարևորն այն է, որ Տիրոջ ուշադրությունը սևեռված է Իր սիրելի կավե ամանի վրա։ Նրա վայելնք ու հաճույքը Իր կերտած աշխատանքի վերջնական արդյունքի մեջ է։
Այո՛, դու Նրա արվեստի գլուխգործոցներից մեկն ես՝ Նրա ձեռքի աշխատանքը։ Դու Նրա պատվական անոթն ես, ինչպես նկարագրված է Բ Տիմոթեոս 2․21 խոսքում.
«Եթե մեկն ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, կդառնա պատվական անոթ՝ սրբագործված ու իր Տիրոջն օգտակար, պատրաստ ամեն բարի գործի»։
Ձգտի՛ր սրբության։ Ջա՛նք արա ճանաչել և հնազանդվել Աստծո կամքին։ Սիրի՛ր Տեր Հիսուսին՝ կատարելով Նրա պատվիրանները։ Սիրի՛ր այն մարդկանց, ում սիրում է Աստված․․․ բոլոր մարդկանց։ Հեռացրո՛ւ կամ խնդրի՛ր Աստծուն հեռացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք քեզ շեղում են Աստծո սրտի համեմատ Նրա զավակը լինելու նպատակից։ Եթե ամբողջ սրտով ձգտես այսպիսի կյանքի, ապա սրբագործված և Տիրոջը օգտակար անոթ կդառնաս հմուտ Խեցեգործի ձեռքերում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը