Սիրելի բարեկա՛մ, այսօր շարունակում ենք մեր նոր շարքը, որը կրում է Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը վերնագիրը։
«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10)։
Երբևէ նայե՞լ ես երկնքին և ասել. «Տե՜ր, ինչո՞ւ չօգնեցիր, երբ…»
- ․․․այս հիվանդությունը եկավ իմ կյանք,
- ․․․բոլորը ինձնից երես թեքեցին ու մնացի մենակ,
- ․․․խնդիրներ առաջացան իմ ընտանիքում,
- ․․․ֆինանսական իրավիճակը ծայրահեղ ծանր էր,
- և այլ նմանատիպ իրավիճակներում։
Ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ, որ Աստված չի վախենում Իրեն ուղղված մեր անկեղծ հարցերից։ Այդ մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու Նրա պատասխանները։ Նաև հավատում եմ, որ Աստծո Խոսքի մեջ մենք կարող ենք գտնել մեր բոլոր հարցերի պատասխանները կամ գոնե սկզբունքները, որոնք օգնում են մեզ հասկանալու մեր իրավիճակը և ելք գտնելու կյանքի անգամ ամենաանհույս փակուղիներից։
Ես բացարձակապես համոզված եմ և անձնական փորձս բազմիցս հաստատել է, որ կյանքիս ամենացավոտ ժամանակներում Աստված իմ կողքին է եղել ու ինձ չի լքել։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Տերը Աստված քեզ հետ է և Նա երբե՛ք քեզ չի լքի, եթե դու Քրիստոսի աշակերտն ես և որոշել ես այս կյանքն ապրել Աստծո կամքը ճանաչելով և Նրա կամքին հնազանդվելով (տե՛ս Հռոմեացիս 8․31-34 հատվածը)։
Թող այսօր Աստծո Խոսքը զորացնի քեզ, մխիթարի և հաստատի քո հանդեպ Նրա անսահման ու չփոփոխվող սիրո մեջ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը