November 19

Գլխավոր | Հրաշքներ | Դու պետք է ունենաս խնդրելու համարձակություն

Դու պետք է ունենաս խնդրելու համարձակություն

Սիրելի բարեկա՛մ, օգնություն խնդրելը միշտ չէ, որ հեշտ է։ Այն համարձակություն, խոնարհություն և ինչ-որ առումով նաև մարդու ունեցած դիրքից ցած իջնել է իր մեջ պարունակում։ Իսկ դու բավարար չափով համարձակություն ունե՞ս օգնություն խնդրելու, երբ ուժերդ սպառվում են․․․

Տեր Հիսուսը հստակ սովորեցնում էր խնդրելու մասին. «Եթե Իմ անունով որևէ բան խնդրեք, Ես այն կկատարեմ» (‭‭Հովհաննես‬ ‭14․14‬)։ 

Բայց որպիսի Տեր Հիսուսը գործի քո կյանքում, նախ մենք պետք է հասկանանք, որ այս խոսքը ուղղված չէր բոլոր մարդկանց, այլ Իր աշակերտներին, և հետո, որպես Իր աշակերտներ, մենք պետք է նաև սովորենք ճիշտ աղոթքով Նրան խնդրելը։ 

«Քո հրաշքն ամեն օր» ուղերձների ընթերցողները երբեմն ինձ գրում են իրենց դժվարությունների մասին, և թե ինչպես են ամենօրյա քաջալերական այս ուղերձները օգնում նրանց լցվելու Աստծո Խոսքով և վերագտնելու այս կյանքում հաղթական ընթացք ունենալու համար անհրաժեշտ զորությունը։

Իսկ ի՞նչ կասես քո մասին։ Կա՞ արդյոք մի այնպիսի կարիք, որի համար շատ կուզեիր ընդունել Տեր Հիսուսի օգնությունը։ Քո կյանքի ո՞ր ոլորտին է այն վերաբերվում.

  • Անձնական. խնդիրներ հարաբերություններո՞ւմ, ամուսնական կոնֆլիկտնե՞ր․․․
  • Հոգևոր. ցածր ինքնագնահատակա՞ն, հաստատակամության բացակայությո՞ւն․․․
  • Ֆիզիկական. առողջական վիճա՞կ, հիվանդություննե՞ր․․․
  • Հոգեբանական. դեպրեսիվ ընթա՞ցք, լարվածությո՞ւն, անհանգստություններ ու վախե՞ր․․․
  • Նյութական. ֆինանսական խնդիրնե՞ր, պարտքե՞ր, աշխատանքի փնտրտո՞ւք․․․․

Հավատա՛ Տեր Հիսուսին, դարձի՛ր Նրա հետևորդն ու աշակերտը և համարձակորեն մոտեցի՛ր Նրան ու պատմի՛ր Նրան քո բոլոր խնդրանքների մասին։ Եթե նույնիսկ դա մի բան է, որ քեզ համար «շատ մեծ» է, հեռու ու անհասանելի թվացող, պարզապես քո ներքին սենյակում առանձնացի՛ր Տեր Հիսուսի հետ և խոսի՛ր Նրա հետ այդ խնդրի մասին։ Նրա համար չկա անհնար ոչինչ։ Երբեմն դու կարիք կունենաս համբերելու, հետո նորից ու նորից խնդրելու, բայց Տեր Հիսուսը խոստում ունի Իր աշակերտներին՝ «ով խնդրում է, ստանում է» (Ղուկաս‬ ‭11․9-10‬)։

Առաջարկում եմ հենց հիմա աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Տե՛ր Հիսուս, ես բարձրաձայն խոստովանում եմ, որ չեմ կարող առանց քեզ և Քո կարիքն ունեմ։ Դու գիտես այն դժվարությունները, որոնց միջով անցնում եմ, և ես էլ գիտեմ, որ Քեզ համար չկա անհնար ոչինչ։ Ես իմ կյանքի այս իրավիճակն ամբողջությամբ հանձնում եմ Քեզ… Հավատում եմ, որ որպես Քո աշակերտ, ինչ էլ որ խնդրեմ Քո կամքի մեջ ու Քո անունով, Դու կլսես և իրականություն կդարձնես իմ խնդրանքները։ Շնորհակալ եմ, իմ սքանչելի Տե՛ր։ Ամե՛ն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: