February-26

Գլխավոր | Հրաշքներ | Դու պե՛տք է լսես Տեր Հիսուսին

Դու պե՛տք է լսես Տեր Հիսուսին

Սիրելի՛ բարեկամ, առանց Տեր Հիսուսի մենք ոչինչ չենք կարող անել։ Նա Ինքն է խոսում այդ մասին Հովհաննես 15․5 խոսքում․ «․․․որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել»։
Իհարկե, այս խոսքերը ճշմարիտ են․ ի՞նչ կարող ենք մենք անել, եթե ունակ չլինենք լսելու Նրա ձայնը, եթե չենք լսում Տեր Հիսուսի խրատներն ու ցուցումները։

Տեր Հիսուսը մեր բարի Հովիվն է, Ով ամեն օր ուղղորդում և առաջնորդում է մեզ։ Հովհաննես 10․27-28 հատվածում կարդում ենք․ «Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են, ու Ես նրանց ճանաչում եմ, և նրանք գալիս են Իմ հետևից։ Եվ Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց Իմ ձեռքից չի հափշտակի»։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերն ուզում է ամեն օր խոսել քեզ հետ, որպեսզի լուսավորի քո ճանապարհները և ուղղորդի քեզ։ Նա խոստանում է, որ եթե սովորես լսել Նրա ձայնը, ապա երբեք չես մոլորվի։ Շարունակի՛ր քո օրակարգի մեջ ժամանակ հատկացնել Տեր Հիսուսի հետ առանձնանալուն, որպեսզի ամեն Աստծո օր լսես այն, ինչը Տերն ուզում է փոխանցել քեզ։

Որպեսզի այսօրվանից քո կյանքը դառնա իրական մի հրաշք, հորդորում եմ քեզ Աստծո Խոսքի շուրջ մտորելու հրաշալի փորձառությունը դարձնել քո կյանքի անբաժան մասնիկը։ Ժամանակ անցկացրո՛ւ Տեր Հիսուսի ներկայության մեջ և լսիր Նրան ու երկրպագիր՝ ամբողջ սրտով երգելով Նրան ու գոհանալով քո կյանքում Նրա հոգատարության համար։

Դու հե՛նց այսօր կարող ես Տիրոջից ընդունել քաջալերանքի ու մխիթարության խոսքեր, բժշկության ու վերականգնման խոսքեր․․․ Տեր Հիսուսն է ամենը, և Նրա մոտ է ամենն, ինչի կարիքն ունես դու։

Եղի՛ր օրհնված և թող քո օրը հագեցած լինի Նրա սիրով ու Նրա շնորհքով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: