April-15 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Դու միշտ հաղթող կլինես

Դու միշտ հաղթող կլինես

Պողոս առաքյալը բավականին լավ ծանոթ էր այն տառապանքին ու տանջանքներին, որոնք նրան ուղեկցում էին իր ծառայության տարիների ողջ ընթացքում։ Եկեղեցիներին ուղղված նամակներում նա պատմում է իր ապրած ընթացքի մասին, խոսում է նեղության, տանջանքների, հալածանքի, վտանգի և անգամ՝ մահվան սպառնալիքների մասին։

Եվ, այնուամենայնիվ, այս ամենը թվարկելուց անմիջապես հետո նա խորը համոզմունքով հայտարարում է. «Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք Նրա՛ միջոցով, Ով մեզ սիրեց» (Հռոմեացիս 8.35-37

Սիրելի՛ բարեկամ, չնայած այն ամենին, ինչով նա անցնում էր․․․ (եթե միայն կարողանանք պատկերացնել․․․ սովը, ծեծը, վտանգները վայրի գազաններից, մահվան մշտական սպառնալիքները հալածողներից, դավաճանությունն ու հակամարտությունները եկեղեցում լինող սուտ եղբայրներից և այլն)։ Չնայած այդ ամենին՝ Պողոսն իրեն և իր նման հավատարիմ աշակերտներին կոչում էր ավելին, քան հաղթողներ։ Նա գիտեր, որ ինչ էլ պատահի, Տեր Հիսուս Քրիստոսի հետ նա միշտ հաղթող է մնալու։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես չգիտեմ քո կյանքի իրավիճակը, չգիտեմ՝ ինչով ես անցնում քո կյանքի այս ժամանակահատվածում, բայց ինչ տառապանք էլ որ հիմա կրում ես, դու կա՛ս և միշտ հաղթող կլինե՛ս, եթե Տեր Հիսուսը՝ քո Փրկիչը, քեզ հետ է, եթե դու Նրան ես վստահել քո կյանքի ընթացքը և հնազանդ ես Նրա խորհուրդներին ու հրահանգներին։ Նա գնեց քեզ խավարի ստրկության կապանքներից և օրհնեց քեզ հավերժության համար: Եվ ոչինչը՝ ո՛չ մի տառապանք կամ դժվարություն, ո՛չ մի արհավիրք կամ կյանքի սխալ ընթացք երբե՛ք ու երբե՛ք չի կարող բաժանել քեզ Նրա անսահման մեծ սիրուց:

Աստվածաշնչում կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը. «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (Հռոմեացիս 8.35-39

Ուզում եմ՝ վստահաբար իմանա՛ս, որ որպես Քրիստոսի աշակերտ՝ դու մի մեծ ընտանիք ունես՝ Նրա Եկեղեցին։ Դու այդ ընտանիքի լիիրավ անդամն ես՝ սպասված և սիրված քո եղբայրների ու քույրերի կողմից։ Եվ մենք՝ Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ այդ ընտանիքին որդեգրվածներս, մի առանձնահատկություն ունենք՝ մենք հաղթողներ ենք և ավելին, քան հաղթողներ մեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ։

Այսօր աղոթում եմ քեզ համար, որ ընդունես քո հաղթանակների համար Տիրոջ կողմից պատրաստված շնորհքի զորությունը և բազում հաղթանակների վկայություններ գրես մեզ։ Քո մեծ Ընտանիքը սպասում և ցնծում է քո հաղթանակներով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: