Աստվածաշնչում մի պատմություն կա, որն ինձ իրոք խորապես հուզում է։ Դա Աբրահամի կողմից սեփական որդուն՝ Իսահակին զոհաբերելու պատմությունն է։ Ինչպիսի՜ ծանր փորձություն և ի՜նչ մեծ հավատքի քայլ:
«Հավատով Աբրահամն Իսահակին զոհ մատուցեց, երբ փորձվեց. նա, որ խոստումն ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց։ Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն» (Եբրայեցիս 11․17-19)։
Սիրելի բարեկամ, երբևէ անցե՞լ ես նման փորձության միջով։ Աստված պահանջե՞լ է քեզնից զոհաբերել այն, ինչը չափազանց թանկ է քեզ համար։ Աբրահամի համար Աստծո պահանջն անհամեմատ ավելի բարդ էր, քանի որ Իսահակը նրա միակ որդին էր՝ իր միսն ու արյունը, խոստման զավակը: Սակայն Աբրահամը վստահեց Աստծուն, և դա ճիշտ որոշում էր, քանի որ վերջին վայրկյանին Աստված ցույց տվեց, որ մեկ այլ զոհ էր նախատեսել: Այս պատմությունը նաև Աստծո կողմից Իր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերության հիասքանչ օրինակն էր։
Դու, անկասկած, կարող ես ամեն բան վստահել Աստծուն՝ խորը ցանկությունը, որևէ աշխատանք կամ վերջիվերջո ամուսնանալու մղումը և այլն։ Աստված կհոգա։ Նա ցանկանում է տեսնել քո սերը և քո վստահությունը Իր հանդեպ, ճիշտ ինչպես Աբրահամի պարագայում էր:
Վստահի՛ր Նրան։ Աստված լիովին կապահովի քեզ այն ամենով, ինչից դու հանուն Նրա և Նրա սիրո պատճառով հրաժարվել ես քո կյանքում։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը