November 9

Գլխավոր | Հրաշքներ | Դու կարո՛ղ ես հաղթել մրցավազքը ?‍

Դու կարո՛ղ ես հաղթել մրցավազքը ?‍

Սիրելի բարեկա՛մ, ընթերցե՛նք Վերականգնի՛ր ուժերդ շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (‭‭Եսայիա‬ ‭40.29-31‬):

Կյանքը հաճախ նման է մրցավազքի. 

  • Վազք՝ հակառակվելով ժամանակի ընթացքին,
  • Վազք՝ ապրուստ վաստակելու համար,
  • Վազք՝ բոլոր կարիքներին արձագանքելու համար,
  • Վազք՝ ինչ-որ բան գնելու կամ վաճառելու համար,
  • Եվ այլն։

Միայն թե այս վազքը կարող է հոգնեցնել մեզ և հասցնել ուժասպառության։ Կյանքի այս մրցավազքում հաղթելու համար մենք պետք է կառչենք Տեր Հիսուսից, որովհետև միայն Նա կարող է նորոգել մեր ուժերը։  

Ահա թե ինչ է Աստվածաշունչն ասում այս առումով. «Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն Իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց» (‭‭Եբրայեցիս ‭12․1-2‬)։

Երբ մեր հայացքը ուղղում ենք Տեր Հիսուսին, Նա հավատք է ձևավորում մեր մեջ և ժամանակի ընթացքում հասունացնում է այդ հավատքը։ Սա չի հեշտացնում մեր կյանքի մրցավազքը՝ հեռացնելով այնտեղից դժվարություններն ու խոչընդոտները, այլ ուժ է տալիս մեզ և օգնում վազել ու առաջ ընթանալ, ինչպես նաև վստահություն հաղորդում մեզ, որ վաղ թե ուշ հաղթելու ենք այդ մրցավազքում։ 

Եթե դու չես հավատում Աստծուն, ապա կրկնակի վնասներ կկրես կյանքի այս մրցավազքում։ Իսկ հավատքի առկայության պարագայում հենց քեզ համար է հաղթելու խոստումը և միայն պետք է անհագստանաս Տեր Հիսուսի հանդեպ հավատքդ ամուր ու առողջ պահելու մասին։ Մնացածը Տերը կհուշի, կհոգա և կզորացնի․․․։

Թող քո հավատքի չափով քեզ լինի։ Դու չես խորտակվի հոգնածության մեջ (այնպես, որ այլևս չկարողանաս շարունակել առաջ ընթանալը): Ավելի՛ն, դու ոտքի կկանգնես և կշարունակես քո հաղթական ընթացքը, եթե անգամ սայթաքես ու հանդիպես անհաղթահարելի թվացող դժվարությունների։ Քեզ զորացնող Տիրոջ համար չկան անհաղթահարելի դժվարություններ։ 

Այսօր աղոթում եմ քեզ համար, որպեսզի դու էլ կարողանաս Պողոս առաքյալի պես ասել․ «…որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը և ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ…» (Գործք Առաքելոց‬ ‭20:24‬):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, մեկ տարի առաջ այս օրը ավարտվեց մարդկային մեծ ողբերգությունների պատճառ դարձած պատերազմը։ Միացի՛ր մեր աղոթքներին բոլոր սգավորների, վիրավորների և գերիների համար։ Թո՛ղ Աստված օրհնի քո կյանքը այսօ՛ր և գալիք բոլոր օրերում։ 

Մեզ հետ իր վկայությամբ է կիսվում Մարինեն Երևանից։
Բարի լույս Արման եղբայր, շնորհակալ եմ Աստծուց ամենօրվա ուղերձների համար, ես կարող եմ վկայել, որ Տերը խոսում է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների միջոցով, և հատկապես ժամանակը տնօրինելու ուղերձը շատ օգտակար էր։ Ունեմ վկայություն, որ հիմա ավելի ուշադիր եմ և խելամիտ եմ տնօրինում իմ ժանանակը։

Առավոտյան ավելի շուտ քան զարթուցիչը կզանգի Տերը անթնացնում է ինձ և օրս սկսվում է աղոթքով։ Մի քանի րոպե հետո նոր զանգը հնչում է։ Եվ սա կատարվեց առավոտյան ուղերձների, աղոթքի և Սուրբ Հոգու օգնությամբ։ Աստված շատ օրհնի Ձեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: