April 17

Գլխավոր | Հրաշքներ | Դու կանչված ես այս կյանքում թագավորելու համար? 

Դու կանչված ես այս կյանքում թագավորելու համար? 

Սիրելի՛ բարեկամ, Պասեքի կիրակի օրը Տեր Հիսուսը հարություն առավ մեռելներից՝ իրականացնելով Իր մասին մարգարեությունը։ Շաբաթից մեկ օր առաջ համեմունքներ և խունկ պատրաստած կանայք կիրակի առավոտ կանուխ վերադարձան Տեր Հիսուսի գերեզման, բայց այն գտան բաց ու դատարկ։ Մարիամ Մագդաղենացին առաջինը հասավ այնտեղ։ 

«Շաբաթվա առաջին օրն արշալույսին՝ դեռ լույսը չբացված, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է» (Հովհաննես‬20.1‬

Երկու հրեշտակ հայտնվեցին կանանց և հայտնեցին, որ Տեր Հիսուսը հարություն է առել ( Մատթևոս 28.2-7; Մարկոս 16.4-7; Ղուկաս 24.2-7)։ Կանայք, որոնք և՛ վախեցած էին, և՛ ուրախ նման լուրից, սկզբում ոչինչ չասացին, բայց այնուհետև շտապեցին փնտրելու աշակերտներին։ Մարիամն առաջ անցավ , որպեսզի հայտնի այդ լուրը Պետրոսին և Հովհաննեսին. «Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր։ Եվ նրանց ասաց. «Տիրոջը գերեզմանից վերցրել են, ու չգիտենք, թե որտե՛ղ են նրան դրել»։ ‭‭(Հովհաննես ‭20․2):‬ 

«Հանկարծ Հիսուսը նրանց դիմաց ելավ ու ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտեցան, փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան» ‭(‭Մատթեոս‬ ‭28:9-10‬):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի հարությունը հավիտենական կյանքի հույս է փոխանցում մեզ։ Սակայն այդ հրաշափառ փաստը նաև մեր երկրային կյանքի համար ունի խոստումներ։

Ե՛կ միասին կարդանք Պողոս առաքյալի պնդումը Հռոմեացիս 5.17 խոսքում. «Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»։  

Քրիստոսի հարության փաստը խոսում է այն մասին, որ Նրան հավատացողները կանչված են այս կյանքում հաղթող լինելու, այլ ոչ թե՝ գոյատևելու կամ վախի ու ճնշվածության մեջ ապրելու համար։ 

Տեր Հիսուսը լավ է հասկանում, որ․ 

  • Փորձություններն ու դժվարությունները կարող են ուժասպառ անել մեզ, 
  • Սիրելիի կորուստը կարող է ամբողջովին տապալել մեզ, 
  • Որքան ցավոտ կարող է լինել բաժանումը, 
  • Որքան տառապանք կարող են պատճառել ֆինանսական նեղությունները,
  • Եվ այլն։

Այնուամենայնիվ, Աստված այսօր հիշեցնում է քեզ, որ եթե հավատարմորեն կատարես Աստծո կամքը, ապա դու գլուխ կլինես և ոչ թե պոչ, ինչպես գրված է Բ Օրինաց 28-րդ գլխում։

Հրաշալի է, այնպես չէ՞։ Այստեղ՝ քո երկրային կյանքում դու արդեն իսկ ժառանգ ես, և քո այս կարգավիճակով դու հասնելու ես Երկինք, որտեղ նստելու ես բարձունքում՝ Արքաների Արքայի կողքին. «Հաղթողին թույլ կտամ նստել Ինձ հետ Իմ գահին, ինչպես Ես հաղթեցի և Իմ Հոր հետ Նրա գահին նստեցի» (‭‭Հայտնություն‬ ‭3:21‬)։

Իր մահով և հարությամբ մեր Տերն արեց այն ամենը, ինչ հարկավոր էր, որպեսզի մենք վստահ լինենք, որ Նրա հարության զորությունը կարող է գործել նաև քո կյանքում այսօր և հավիտյան։ 

Դու կանչված ես մի կյանք ապրելու, որը կարտացոլի Աստծո այս փառահեղ զորությունը։ Եվ որքան էլ թշնամին ջանքեր գործադրի, որ քո կյանքը հավատքի պարտության կյանք լինի, միևնույնն է՝ Աստված ամեն բան բարուն գործակից է անելու, իսկ Նրա թշնամին հերթական անգամ խայտառակ պարտության է մատնվելու քո կյանքում։ 

Տեր Հիսուսի Քրիստոսի հարության փաստը խոսում է այն մասին, որ դու կանչված ես այս կյանքում թագավորելու համար։ Թույլ մի՛ տուր, որ փորձությունները հաղթեն քեզ, իշխեն կամ վերահսկեն քո կյանքը… Այսօր որոշում կայացրու, որ քո այս ժամանակավոր երկրային կյանքում, որն Աստված է քեզ շնորհել, լինելու ես Նրա կամքը՝ քո կամքից ու ցանկություններից վեր դասող մարդ և կլինես գլուխ և ոչ թե պոչ։ 

Եղի՛ր օրհնված և վայելի՛ր Հարության Կիրակին Արքաների Արքայի հետ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: