August-21

Գլխավոր | Հրաշքներ | Դու արդեն ազատ ես… Աստծուն սիրելու համար

Դու արդեն ազատ ես… Աստծուն սիրելու համար

Սիրելի՛ բարեկամ, եթե դու ընդունել ես Տեր Հիսուսին որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ և եթե ընդունել ես Նրա ուսուցումները, որպես քո կյանքի ուղեցույց, ապա դու Աստծո զավակ ես և ընդունել ես Նրա Հոգին քո ներսում։ Աստծո Սուրբ Հոգին քո մեջ է բնակվում և Նա առաջնորդում է քեզ ազատության մեջ ապրելու երանության մեջ:

«Տերը Հոգի է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը» (Բ Կորնթացիս  3.17

Այդ ազատությունը մեզ հնարավորություն է տալիս իրական և մտերիմ հարաբերություն զարգացնելու Տեր Աստծո հետ: Դու կարող ես ցանկացած պահի խոսել Նրա հետ, կիսվել Նրա հետ քո փափագներով և երազանքներով:

Սա հենց այն ազատությունն է, որը դու ստանում ես որպես Աստծո զավակ… Ազատություն, որը մեղքերի ներում ստացած և մեղքի իշխանությունից ազատագրված մարդն ունի Աստծուն ճանաչելու, Նրան սիրելու, և քո կյանքի յուրաքանչյուր օրը Նրա հետ ապրելու համար։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո ազատությունը մեղքի ու մահվան զորության հանդեպ Տեր Հիսուսի տարած հաղթանակի պտուղն է: Այդ հաղթանակը թույլ է տալիս քեզ ընտրել ճշմարտության ուղին՝ նեղ ճանապարհը, ինչպես նաև քայլել ճշմարտության և սրբության մեջ՝ հայացքդ չհեռացնելով քո կյանքի Փրկչից: Դա, իրապես արտոնություն է և Աստծո շնորհն ու պարգևը մեզ:

Ե՛կ միասին շնորհակալություն հայտնենք Տիրոջը ինձ և քեզ շնորհած ազատության համար. «Տեր Հիսո՛ւս, շնորհակալ եմ այն ազատության համար, որ ունեմ Քո մեջ: Շնորհակալ եմ, որ այլևս մեղքի պատնեշ չկա մեր միջև, և ես կարող եմ ազատորեն շփվել Քեզ հետ և անկեղծորեն սիրել Քեզ։ Շնորհակալ եմ, որ կարող եմ առանց կապանքների ու մեղավորության զգացումի ապրել իմ կյանքի յուրաքանչյուր օրը Քեզ հետ, քանի որ Դու ոչ միայն ներում ես ինձ, այլև սովորեցնում ու զորացնում ինձ սրբության կյանք ապրելու Համար: Ես հավատում եմ, որ ում Որդին ազատում է, նա իրապես ազատ է: Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: