August-2

Գլխավոր | Հրաշքներ | Դո՛ւրս արի արցունքների հովտից

Դո՛ւրս արի արցունքների հովտից

«Ես հոգնել եմ իմ հառաչանքներից. ամբողջ գիշերը լվանում եմ իմ անկողինը և իմ արցունքներով թրջում եմ իմ մահիճը։ Տրտմությունից մաշվեց իմ աչքը, տկարացավ իմ թշնամիների պատճառով։ Հեռացե՛ք ինձնից բոլորդ, ո՛վ անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը։ Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը։ Թող ամաչեն և խիստ զարհուրեն իմ բոլոր թշնամիները. թող ետ դառնան և ամաչեն շուտով» (Սաղմոս 6.6-10

Սիրելի՛ բարեկամ, Տերը լսում է քո լացը։ Նա, ով քեզ կյանք է շնորհել, խորապես և մտերմորեն ճանաչում է քեզ։ Նրա աչքից ոչինչ թաքնված չէ։ Նա գիտի ամեն ինչ։ Նա ամեն բան տեսնում է․․․ Նա տեսնում է քեզ ու գիտի, թե ինչով ես անցնում նաև հենց այս պահին։

Նա հիմա էլ քո կողքին է և տեսնում է քեզ։ Համոզված եղի՛ր, որ Նա քեզ կհանի քո արցունքների հովտից դեպի Իր բարձրունքները։ Նա ուզում է քեզ մոտեցնել Իրեն, որպեսզի ուժեղացնի քո հավատքը, բժշկի քո կոտրված սիրտը և զորացնի քո ուժերը։ 

«Անցնելով արտասուքի ձորով՝ այն դարձնում են աղբյուրի նման, և աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ: Նրանք զորությունից զորություն են գնում և Աստծուն երևում են Սիոնի մեջ» (Սաղմոս 84.6-7

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս խոստումը այն մարդկանց համար է, ովքեր իրենց դժվարությունների մեջ ավելի են մոտենում Աստծուն․․․ Ովքեր արցունքների հովտի մեջ չեն չարանում մարդկանց հանդեպ, այլ Տեր Աստծո կամքն են փնտրում և հավատարիմ են մնում Տեր Հիսուս Քրիստոսի փոխանցած սկզբունքներին և ուսուցումներին։ Նրանք զորությունից զորություն են գնում, և արցունքների հովիտը շուտով փոխվելու է ուրախության և երախտագիտության բարձունքների։

Ես հրավիրում եմ քեզ աղոթել ինձ հետ մասին այս աղոթքով․ «Հա՛յր, ես գիտեմ, որ Դու ինձ հետ ես ամեն ժամանակ: Երբ տխրությունը կամ հիասթափությունը պատում են իմ սիրտը, Դու իմ կողքին ես ինձ օգնելու համար: Դու ինձ առաջնորդում ես իմ կյանքի ուղիներով և Դու ինձ հետ ես իմ արցունքների հովիտներում: Շնորհակալ եմ Քո զորացնող ներկայության և Քո բժշկարար սիրո համար։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: