August-9

Գլխավոր | Հրաշքներ | Գուցե ստիպվա՞ծ ես ապրել հիասթափություններով լի կյանքով

Գուցե ստիպվա՞ծ ես ապրել հիասթափություններով լի կյանքով

Սիրելի՛ բարեկամ, վերջերս կարդացի մի աղջկա մասին, որը կորցրել էր իր երկվորյակ քրոջը, և ցավը, արցունքներն ու ողբերգական բաժանումը նրան հասցրել էին հուսահատությամբ ու հիասթափություններով լի կյանքի մեջ խորտակվելու ու կործանման եզրին։ Բայց Աստված օգնել էր նրան գիտակցելու, որ թեև իր սիրելի քույրն այլևս իր հետ չէր, սակայն Ինքը՝ մեր Տերն ու Մխիթարիչը, միշտ իր կողքին է։ Տեր Հիսուսը նրա մեջ համոզում էր դրել, որ արժե շարունակել ապրել․․․  

Գուցե դու նո՞ւյնպես այսպիսի զգացողություններ ես ունենում։ Այո՛, երբեմն կյանքը չափազանց բարդ է լինում։ Փորձությունները ցավոտ են լինում ու ասես ցամաքեցնում են մեր մեջ ապրելու ամեն մի ցանկություն։ Եվ մենք այդ պահերին կարող ենք տրվել հետ նայելու, անցյալի մեջ մեր սխալները կամ սփոփանքը փնտրելու և ներկայից հիասթափված ապրելու վտանգին։ Իսկ ապագան նման դեպքերում միայն մի գորշ ու մռայլ հեռանկար է թվում․․․   

Գուցե դու ասես․ «Բայց Արման եղբայր․․․, ասելը միշտ հեշտ է, անելն է դժվար։ Ես իսկապես խորը փաստարկներ ու հիմնավոր պատճառներ ունեմ այս հիասթափությունը ապրելու համար։ Դու չես էլ կարող պատկերացնել, թե ինչով եմ ես անցնում․․․»։ 

Հիասթափությունը սնելը և դրանից կառչելը հակառակ է այն ամենին, ինչ Աստված իրապես նախատեսել է մեզ համար։ Նրա կամքն է, որպեսզի մենք լինենք կապանքներից ազատ, մխիթարություն ընդունենք և ազատվենք մեր հոգսերից ու մեզ ճնշող ծանրություններից։ Սա է պատճառը, որ երբ ինչ-որ բան ճնշում է սիրտս իր ծանրությամբ, ես այն Տիրոջն եմ հանձնում, քանի որ ոչինչ չեմ կարող անել առանց Նրա օգնության։ Երբեմն իսկապես չեմ կարողանում միայնակ հաղթահարել իմ կյանք այցելած հիասթափությունները։ Այդ ժամանակ ես դիմում եմ Աստծուն։ Եվ այսօր հորդորում եմ քեզ, որ դու էլ այդպես վարվես․․․  

Աստծո Խոսքն ասում է․ «․․․ որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիս 12․10)։ 

Մի զարմանահրաշ ճշմարտություն կա՝ Տեր Հիսուսի հետ դու զորանում ես այն ժամանակ, երբ տկար ես։ Աստծու առաջ քո տկարությունը խոստովանելով՝ Նրան ընձեռում ես քո կյանքում գործելու հնարավորությունը։ Նա կազատի քեզ հիասթափությունից և դրա բացասական ու կործանարար հետևանքներից։ Այո՛, Աստված ուզում է քո ուսերից վերցնել հոգսերիդ ծանրությունը և ազատել քեզ անձդ ճնշող ամեն խավար մտքերից, ինչպես դա արել է իմ դեպքում, երվորյակ քրոջը կորցրած այն աղջկա դեպքում և հազարավոր այլ մարդկանց պարագայում, որոնք սովորել են իրենց հոգսերը Աստծուն հանձնելու կարևորագույն հմտությունը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: