November-6

Գլխավոր | Հրաշքներ | Գիտե՞ս, թե որն է ուժասպառ լինելուդ պատճառը

Գիտե՞ս, թե որն է ուժասպառ լինելուդ պատճառը

Սիրելի բարեկա՛մ, ընթերցե՛նք Վերականգնի՛ր ուժերդ շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (‭‭Եսայիա‬ ‭40.29-31‬):

Այսօր խոսելու ենք հոգնածության և ուժասպառ լինելու պատճառների մասին։ Հնարավոր է այսօր դու նույնպես ուժասպառ ես և հոնգածությունից կոտրված։ Այս հոգեվիճակից դուրս գալու համար առաջարկում եմ նախ վերլուծել ու հայտնաբերել դրա առկայության պատճառները, որպեսզի իմանաս, թե ինչպես ելք գնտել այդ հոգեվիճակից։ Նախ անդրադառնանք հոգնածության մի քանի դրսևորումների. 

  • Ֆիզիկական հոգնածություն
  • Էմոցիոնալ կամ զգացմունքային հոգնածություն
  • Մտային հոգնածություն
  • Ուժասպառություն։

Քեզ ծանո՞թ է այս հոգնածություններից որևէ մեկը։ Դավիթն իր սաղմոսներից մեկում ասում է. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև տկար եմ ես. բժշկի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև ցնցվում եմ մինչև ոսկորներս» (‭‭Սաղմոս ‭6.2):

Հոգնածությունը չի լինում հենց այնպես՝ առանց պատճառների։ Ահա մի քանի օրինակներ, որոնք կարող են օգնել քեզ հոգնածությանդ և ուժասպառ լինելուդ պատճառները հայտնաբերելուն. Առողջ քնի բացակայություն, գերծանրաբեռնված աշխատանք, դժվարություններ փոխհարաբերություններում, հիվանդություն, ճնշումներ աշխատավայրում, վատ կամ սխալ դիետա, ոչ բավարար ֆիզիկական մարզվածություն, անհուսություն և այլն։ 

Աստվածաշունչն ասում է, որ նույնիսկ երիտասարդներն են հոգնում և ուժասպառ լինում։ Նույնիսկ նրանք, որոնք առույգ են երիտասարդ լինելու շնորհիվ, չեն կարող խուսափել գալիք հոգնածությունից։ Ուրեմն ի՞նչ ասեն նրանք, ովքեր վաղուց արդեն երիտասարդ չեն, ովքեր չեն քնում բավարար չափով, ովքեր իրենց ողջ ներուժն են ներդնում իրենց ամենօրյա հոգսերը հոգալու համար։

Աստված հասկանում է քո հոգնածության պատճառը և այն, ինչ ես ապրում ուժասպառության ժամանակներում։ Տեր Հիսուսը հոգ է տանում քեզ համար։ Ահա Նրա խոսքերն Աստվածաշնչից. «Ես եմ բարի Հովիվը, և Ես ճանաչում եմ Իմ ոչխարներին, ու նրանք էլ ճանաչում են Ինձ» (‭‭Հովհաննես‬ ‭10․14):‬ ‭

Աստված երբե՛ք չի հոգնում քո հոգնածությունները կրելուց։ Քո մասին ամեն բան հայտնի է Նրան և Նա սիրում է քեզ։ Նա գիտի, թե ինչն է քեզ տխրեցնում և գիտի այն բոլոր խնդիրներն ու հոգսերը, որոնց բախվում ես քո կյանքում։ 

Եվ այսօր Նա քո կողքին է, որպեսզի լուծում տա քո ուժասպառության և հոգնածության խնդրին ճիշտ այնպես, ինչպես Աստված ազատեց Իր ժողովրդին Եգիպտոսում ստրուկ լինելու ծանր գերությունից։ 

“Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում…» (‭‭Ելք‬ ‭3․8‬):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հենց այսօրվանից սկսած դու կարող ես որոշում կայացնել մտնելու Տեր Աստծո հանգստի մեջ։ Որքա՜ն էլ դժվարին լինի քո կյանքը, որքա՜ն էլ անհավանական թվա տվյալ իրավիճակից ելք գտնելու հնարավորությունը, միևնույնն է՝ ապավինի՛ր Աստծուն, որոնի՛ր Նրա կամքը, իմաստություն խնդրի՛ր Տիրոջից և հետևի՛ր Նրա խորհուրդներին ու հրահանգներին։ Ճիշտ ինչպես Եգիպտոսից ազատված ժողովուրդը, այպես էլ դու շուտով մտնելու ես Տիրոջ հետ խաղաղության ու հանգստի մի ժամանակաշրջան։ Աղոթում եմ քեզ համար․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: