July-22

Գլխավոր | Հրաշքներ | Գիտե՞ս՝ ինչու է Աստված խոստումներ տալիս 

Գիտե՞ս՝ ինչու է Աստված խոստումներ տալիս 

Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է Աստված խոստումներ տալիս։ 

Բացատրական բառարանում խոստում բառը նշանակում է «ինչ-որ բանի կատարվելու կամ չկատարվելու մասին հայտարարելը, ինչպես նաև՝ «ասված խոսքի այն հստակ վստահությունը, որի վրա պետք է հիմնվի մարդու սպասումը»։ 

Աստված կարևորում է մարդուն վստահություն փոխանցելը և դա անում է Իր խոստումների միջոցով։ Աստծու խոստումները մարդուն վստահեցնում են, որ նա կարող է հույս դնել Աստծու օգնության և գերբնական միջամտության վրա։

Ո՛չ թե Աստված ունի խոստումներ տալու կարիք, այլ մարդն ունի Աստծու տված խոստումների կարիքը։ Որպես մարդկային էակներ՝ մենք կարիք ունենք համոզվելու, որ այն հույսը, որն Աստծու վրա ենք դնում, հաստատուն է և ճշմարիտ, և որ Աստված մեզ երբե՛ք ամոթով չի թողնի, եթե հուսանք Նրան ու բավարարենք Նրա խոստման պայմաններին։ 

Մարդու ամենաիմաստուն որոշումը Աստծուն վստահելն է, որովհետև «Աստված մարդ չէ, Նա չի կարող ստել»։ Իրականում, «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի» (Թվոց ‭23․19):‬ ‭

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված պահում է Իր բոլոր խոստումները։ Ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ այս ճշմարտությանը, որովհետև գիտեմ, թե որքան է Նա փափագում ցույց տալ քեզ Իր սերը։ Նա քեզ այնքա՜ն է սիրում, որ անզիջում կերպով նվիրվել է քեզ համար լավագույն ապագան ապահովելու գործին։ 

Մենք աննկարագրելիորեն մեծ արժեք ունենք Նրա աչքերում։ Այդ պատճառով է, որ Աստված Իր ամենաթանկն է զոհել ինձ և քեզ համար։ Նա Իր միածին Որդուն չխնայեց մեր փրկության և Իր ընտանիքի մեջ որդեգրության հնարավորության համար։ Ողջ խնդիրը Նրա սիրուն մեր արձագանքն է։ Արդյոք պատրա՞ստ ես բավարարելու Նրա հրաշալի խոստումները ժառանգելու պայմաններին․․․

Տեր Աստծու հետ ընթացքը մի քաղցր ուղի է։ Եվ ես մաղթում եմ քեզ հրաշալի ընթացք նաև առաջիկա յոթ օրերի համար, որոնց ընթացքում մենք միասին կուսումնասիրենք Աստծու խոստումների թեման։ Եվ ուղերձների այս շարքի յուրաքանչյուր ուղերձն ունկնդրելիս հիշի՛ր, որ Աստծու խոստումները հենց քե՛զ համար են։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: