January-24 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Բացի՛ր հավատքիդ թևերը և սավառնիր․․․ 

Բացի՛ր հավատքիդ թևերը և սավառնիր․․․ 

Մարդիկ լինում են տարբեր և նաև տարբեր կերպ են արձագանքում ծոմապահությանը։ Իմ առաջին ծոմապահությունն, օրինակ, միանգամից եռօրյա ծոմ էր՝ առանց որևէ սննդի, հեղուկների և ջրի։ Հետագայում ես հասկացա, որ դա շատ վտանգավոր էր առողջությանս համար։ Սա մի ծայրահեղությունն է, որը ոգևորված մարդուն մղում է ոչ խելամիտ ծոմապահության։

Սիրելի՛ բարեկամ, մյուս ծայրահեղությունն այն է, որ մարդիկ կարծում են, թե իրենք երբեք չեն կարողանա գոնե մեկ օր իրենց զրկել սննդից։ Շատերը կարծում են, թե կարելի է ծոմ պահել մեկ կամ մի քանի ժամով և հետո սնունդ ընդունել։ Իսկ մյուսներն էլ համոզված են, թե կարելի է առանց ծոմի էլ հոգևոր կյանքով ապրել։ 

Իրականում, ծոմապահության տարբեր տեսակներ կան։ Աստվածաշնչում նկարագրվում են տարբեր ժամկետներ ունեցող ծոմեր, ինչպես նաև հայտնի է Դանիելի ծոմապահությունը, որը քսանմեկ օր չընդունեց որևէ համեղ կերակուր։ Սկսնակ ծոմ պահողները կարող են մեկօրյա ծոմ պահել հենց Դանիելի սկզբունքով՝ ուտելով ոչ համեղ կերակուրներ։ Թեև որոշ դեպքերում հավատացյալները կիսվել են ինձ հետ, որ երկարատև առումով Դանիելի ծոմապահությունն ավելի դժվարին է, քանի ամբողջական ծոմապահությունը։

Ամեն դեպքում, երբ որոշես ծոմ պահել, պատրաստ եղի՛ր մարմնիդ բուռն արձագանքին ու անհամաձայնությանը։ Անշուշտ, Աստված մեզ հորդորում է խնամք տանել մեր մարմինների համար, քանի որ դրանք Սուրբ Հոգու տաճար են (տե՛ս Ա Կորնթացիս 6․19 խոսքը): Սակայն հենց մարմնի հակազդեցությանը հաղթահարելու հմտությունն ու կամքն են, որ զարգացնում են մեր հոգևոր ունակությունները։

Այսպիսով՝ այն, ինչը շատերին թվում է բոլորովին անհնարին և բժշկական առումով աննպատակահարմար, կարող է դառնալ մի բան, որը սկիզբ կդնի քո կյանքի հոգևոր օրհնություններին ու մարմնի վրա քո հոգու իշխանության հաստատմանը։ Ես բազմաթիվ մարդիկ եմ ճանաչում, որոնք անհամբեր սպասում են ծոմապահության օրերին, քանի որ ճաշակել են ծոմապահության հոգևոր բարիքները և գիտեն, որ ճիշտ ծոմապահությունը թևեր է տալիս մարդու հավատքին և օգնում մարդուն սավառնել գերբնական ոլորտում:

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալը. «Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր» (Հռոմեացիներին 8:5):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք չվախենաս ծոմապահության օրհնյալ փորձառությունից։ Աստված կտա քեզ զորություն և կաջակցի քեզ, երբ գա քո ծոմապահության ժամանակը: Մի՛ հուսահատվիր, երբ քեզ չի հաջողվում ծոմ պահել: Հիշի՛ր, որ Աստված չի բարկանում քեզ վրա, այլ ընդհակառակը՝ Նա ցանկանում է խրախուսել քեզ, որ չհանձնվես: Ճիշտ հոգևոր առաջնորդության ու խորհուրդների պարագայում դու քայլ առ քայլ կհմտանաս ծոմապահության օրհնյալ փորձառության մեջ։ Դու կգտնես ծոմ պահելու քեզ հարմար կերպը՝ սկսելով քչից, և Աստված կօգնի քեզ բացահայտելու հավատքի թևերը բացելու և գերբնական ու հաղթական կերպով այս կյանքում սավառնելու օրհնությունները։

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, Դու տեսնում ես իմ ցանկությունը՝ հնազանդվել Քեզ և ժամանակ հատկացնել ծոմ պահելուն ու աղոթքին, որոնցով կկարողանամ ավելի ու ավելի մոտենալ Քեզ: Խնդրում եմ, որ ինձ զորացնես ծոմապահության հարցում և իմաստություն տաս ընտրելու ճիշտ ծոմապահության կերպը։ Իմ փափագը Քեզ հնազանդվելն է ու Քեզ պատվելը իմ փոխված կյանքով։ Փա՜ռք Քեզ, իմ բարի ու ողորմած Տե՛ր: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: