March 26

Գլխավոր | Հրաշքներ | Բացահայտի՛ր քո իրական ինքնությունը

Բացահայտի՛ր քո իրական ինքնությունը

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը մի անգամ Իր ծառայությունը սկսելուց բավականին անց այցելեց այն բնակավայրը, որտեղ Իր երկրային ընտանիքի հետ անց էր կացրել մանկությունը։ Նա եկավ Նազարեթ։ Եվ մինչ Նա այնտեղ էր, մարդիկ իրար հետ խոսելիս ասում էին. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։ Սա այն հյուսնը չէ՞…»։  (‭‭Մարկոս‬6․23‬)։ 

Այո, ճիշտ է… Նա հենց այն հյուսն էր՝ հյուսնի որդին…, բայց Նա նաև Արարիչ Աստծո Որդին էր։ Նա Սուրբ Երրորդության Անձերից մեկն էր՝ Աստված, Ով մարմին էր հագել ու աշխարհ եկել մարդկային կերպարանքով։ Նա այն Միակ Աստծո մարմնավորումն էր, Ով տիեզերքն Իր ձեռքերի մեջ է պահում։ Ինչպիսի՜ պարադոքս։ Մենք կարող ենք ենթադրել, որ Տեր Հիսուսի ժամանակակիցների բոլոր հարցերը Նրա Ով լինելու վերաբերյալ բխում էին այն փաստից, որ Նրա կյանքի առաջին 30 տարիները բավականին սովորական էին եղել։ Տերը սովորական հյուսնի և փայտագործի մի կյանք էր ապրել։ Եվ, այդուհանդերձ, Նա կատարյալ Աստված էր։ 

Նրա ժամանակակիցների մոտեցումն Իր հանդեպ լի էր անվստահությամբ ու կասկածներով։ Մարդիկ նրան վերաբերում էին ըստ Նրա ծագման ու Նրա անցյալի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունների, այլ ոչ թե ըստ այն զարմանալի նշանների ու հրաշքների, որ Նա գործում էր ներկայում՝ նրանց աչքի առջև։ 

Եսայի 53.1 խոսքում կարդում ենք հետևյալը. «Ո՞վ հավատաց մեր լուրին, և ո՞ւմ հայտնվեց Տիրոջ բազուկը»։  

Ո՞վ։ Ո՞վ հավատաց և ընդունեց, որ Հիսուսը սպասված Մեսիան էր՝ Փրկիչը, որի մասին մարգարեացել էին Հին Ուխտի մարգարեները։ 

Երբեմն քրիստոնեական հոգևոր ընթացքի մեջ մարդիկ չեն տեսնում այն, ինչ Աստված իրականում իրագործում է իրենց կյանքում։ Նրանք սկսում են կասկածել Տեր Աստծո խոստումների իրական լինելու առումով։ Բայց անգամ դա չէ ամենակարևորը։ Այն, ինչն իրապես կարևոր է, այն է, որ ամե՛ն օր թույլ տաս, որ Աստծո հայացքը քեզ վրա լինի, որ Նա նայի քո գործերին ու Նրա հայացքը թափանցի քո հոգու խորքերը։ Այլ կերպ ասած դու պետք է թույլ տաս, որ Սուրբ Հոգին քննի քեզ և հայտնի այն ամենն, ինչը Նա անհատապես փափագում է փոխանցել քեզ։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հորդորում եմ այսուհետ ապրել ոչ թե մարդկանց ակնկալիքների համեմատ և ոչ թե նրանց գնահատականների համար, այլ՝ Աստծո կամքը որոնելով, Աստծո ակնկալած կերպով և Աստծո ասածների համեմատ։ Այո՛, երբեմն քեզ կտեսնեն ու կվերաբերվեն  որպես «հյուսնի զավակ կամ դուստր», այլ ոչ թե որպես «Թագավորների Թագավորի ժառանգի»։ Սակայն երբե՛ք թույլ չտա՛ս, որ նման վերաբերմունքը հուսահատեցնի քեզ կամ հետ պահի անելու այն, ինչը Տերը դրել է քո սրտի մեջ։ Դու իրապես, ամբողջովին, կատարելապես և զարմանահրաշ կերպով պետք է ձգտես լինել  հենց այնպիսին, ինչպիսին Աստված է փափագում քեզ տեսնել, քեզ ընդունում։ Կարո՞ղ ես «ամե՛ն» ասել իմ այս խոսքերին։ 

Հույս ունեմ, որ այսօր հրաշալի ու հաղթական օր ես ունենալու Տեր Աստծո քացր ներկայության մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: