January-5

Գլխավոր | Հրաշքներ | Բարի Լուրը բաժնեկցելու ինչպիսի՜ հնարավորություն

Բարի Լուրը բաժնեկցելու ինչպիսի՜ հնարավորություն

Սիրելի՛ բարեկամ, ես շատ եմ սիրում Աստվածաշնչի այն պատմությունը, երբ հրեշտակը հայտնում է հովիվներին Փրկչի ծննդյան մասին Բարի Լուրը…

Եվ հրեշտակը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը։  Սա ձեզ համար նշան կլինի . մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված»։  Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում.  «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» (Ղուկաս 2․10-14 

Իրականում, ոչ ոք չգիտի Տեր Հիսուսի ծննդյան հստակ օրը։ Ոմանք այն տոնում են դեկտեմբերի 25-ին, ոմանք՝ հունվարի 6-ին կամ հունվարի 7-ին, իսկ ոմանք էլ  ընդհանրապես համաձայն չեն նշված օրերից ոչ մեկի հետ։ Սակայն կարևորը ո՛չ թե Սուրբ Ծնունդի հստակ օրն է, այլ իրական իմաստն ընկալելը։ Սուրբ Ծնունդը հրաշալի առիթ է ավետելու Տեր Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի Փրկչի ծննդյան բերած օրհնաբեր և ազատարար լուրը:

Փրկչի ծնունդը հույսով լցրեց աշխարհը։ Տեր Աստծու փառքը երևաց մարդկանց։ Ինձ համար սուրբծննդյան լուրը մարդկության համար հույսի ուղերձ էր, որը զորավոր կերպով իր ներգործությունն էր ունենալու հետագա տարիների մեջ։ Այդպես էլ այսօր՝ սուրբծննդյան տոնակատարությունը հրաշալի հույսի ուղերձ է։ Շատերը տոնում են այն, սակայն չեն գիտակցում, որ իրական օրհնությունը գալիս է Փրկչի հետ անձնական հարաբերությունից և մտերմությունից։
Սուրբ Ծնունդը Փրկչի բերած ազատագրության Բարի Լուրը մարդկանց փոխանցելու հրաշալի առիթ է։ Այս տոնը ոչ թե զարդարված տոնական սեղանի մասին է, այլ՝ մարդու կյանքում մեղքի ու մահվան կապանքներից ազատագրության հնարավորության և այդ հնարավորությունը մեզ պարգևած Փրկչի Սուրբ Ծննդյան մասին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ մեր շրջապատի մարդկանց հետ բաժնեկցենք Քրիստոսի աշխարհ գալու նպատակը և Նրա մարդանալու ու երկրի վրա ապրած տարիների առաքելությունը։ Ե՛կ այսօր որոշում կայացնենք, որ մեր բոլոր սուրբծննդյան շնորհավորանքների մեջ ներառելու ենք Փրկչի բերած ազատության և մեղքերի ներման հնարավորության մասին խոսելը։ Խոսե՛նք Քրիստոսի մասին, Քրիստոսի ուսուցանած սկզբունքների և խաչի զոհով մեզ համար հասանելի դարձած փրկության մասին։ Ե՛կ որոշում կայացնենք սուրբծննդյան այս օրերն օգտագործել մեր շրջապատի մարդկանց հետ Տեր Հիսուս Քրիստոսի Բարի Լուրը բաժնեկցելու համար։

Քեզ գեղեցիկ սուրբծննդյան երեկո եմ մաղթում:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: