May-10

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք ճնշվա՞ծ ես աշխատավայրում

Արդյոք ճնշվա՞ծ ես աշխատավայրում

Սիրելի՛ բարեկամ, աշխատանքային կյանքում մենք երբեմն կարող ենք խնդիրների բախվել։ Դա կարող է կապված լինել անհետաձգելի և կարևոր աշխատանքը ղեկավարին ներկայացնելու հետ, աշխատանքային միջավայրի փոփոխության, նոր աշխատակիցների, աշխատանքային թիմում տիրող մթնոլորտի, կրճատումների պատճառով կամ աշխատանք փնտրելու հարցում անհաջողությունների հետ: Երբեմն էլ մեր սոցիալական վիճակն է մեզ պահում լարվածության մեջ, քանի որ աշխատանքի հարցում ձախողվելու գինը չափազանց մեծ կարող է լինել։ 

Այո՛, բոլոր այն խնդիրները, որոնք ծանրացել են քո ուսերին, ասես մի ուղերձ են փոխանցում՝ դու իրավունք չունես սխալվելու, դու պարտավոր ես ուժեղ լինել։ Իսկ մեր հասարակության մեջ ընդունված մոտեցումը հետևյալն է. «Եթե դու չես հաջողվում, դու ոչինչ ես: Իսկ եթե ձախողվում ես, ուրեմն անարժեք մեկն ես»։

Սակայն Աստվածաշնչի մոտեցումը ճիշտ հակառակն է պնդում։ Կարդա՛ այս ազատագրող ճշմարտությունը, որով Աստված նաև քե՛զ է դիմում քաջալերանքի այս խոսքերով․ «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում» (‭‭Բ Կորնթացիս ‭12.9):

Աստվածաշնչյան այս հատվածը պարզ ասում է, որ դու չպետք է միշտ լարված լինես, որ դու կարող ես և իրավունք ունես երբեմն տկարանալու: Եվ հենց ա՛յդ ժամանակ է, որ Աստված կարող է գործել և ի ցույց դնել Իր կատարյալ զորությունը: Այո՛, Աստված կարող է գործել ու կարգավորել նաև քո աշխատանքային հարաբերություններն ու մասնագիտական կյանքը:

Աստվածաշնչի բացատրական թարգմանության մեջ այս հատվածը հետևյալ կերպ է ձևակերպված․ «Իմ զորությունը կատարյալ է դառնում և լիարժեք ու ավելի արդյունավետ կերպով է դրսևորվում, երբ դու անցնում ես տկարության ժամանակներով»:

Դրանք հենց այն ժամանակներն են, երբ դու թույլ ես և այլևս չես կարողանում դիմակայել քո առջև ծառացած դժվարություններին, և Աստված, ի վերջո, Ինքն է ստանձնում այդ իրավիճակի կարգավորման հարցը: Իրականում հենց այդ պարագայում է, որ Նրա  զորությունը առավել արդյունավետ կերպով է դրսևորվում մեր կյանքերում: Աստված իրագործում է այն, ինչը մենք մեր ուժերով անկարող ենք իրականացնել:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբեք մի՛ կաշկանդվիր, երբ անցնում ես տկարության ժամանակներով։ Փոխարենը սովորի՛ր հոգսդ հանձնել այն Մեկին, Ով ուժեղ է և զորավոր: Հավատա՛, որ Աստված կզորացնի քեզ և կբարձրացնի քեզ քո ընկած վիճակից: Վստահի՛ր Նրան։ Աղոթի՛ր ու մի՛ ընկճվիր։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: