Աշխատանքային կյանքում մենք երբեմն կարող ենք խնդիրների բախվել։ Դա կարող է կապված լինել անհետաձգելի և կարևոր աշխատանքը ղեկավարին ներկայացնելու հետ, աշխատանքային միջավայրի փոփոխության, նոր աշխատակիցների, աշխատանքային թիմում տիրող մթնոլորտի, կրճատումների կամ աշխատանք փնտրելու հարցում անհաջողությունների հետ: Երբեմն էլ մեր սոցիալական վիճակն է մեզ պահում լարվածության մեջ, քանի որ աշխատանքի հարցում ձախողվելու գինը չափազանց մեծ կարող է լինել։
Այո․ սիրելի բարեկամ, բոլոր այն խնդիրները, որոնք ծանրացել են քո ուսերին, ասես մի ուղերձ են փոխանցում՝ դու իրավունք չունես սխալվելու, դու պարտավոր ես ուժեղ լինել։ Իսկ մեր հասարակության մեջ ընդունված մոտեցումը հետևյալն է. «Եթե դու չես հաջողում, դու ոչինչ ես: Իսկ երբ ձախողվում ես, ուրեմն անարժեք մեկն ես»։
Սակայն Աստծվածաշնչի մոտեցումը տրամագծորեն հակառակն է պնդում։ Կարդա՛ այս ազատագրող ճշմարտությունը: Տեր Հիսուսը հենց քեզ է դիմում այս խոսքերով․ «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում» (Բ Կորնթացի 12.9):
Աստվածաշնչյան այս հատվածը պարզ ասում է, որ դու չպետք է միշտ լարված լինես, որ դու կարող ես և իրավունք ունես երբեմն տկարանալու: Եվ հենց այդ ժամանակ է, որ Աստված կարող է գործել և ի ցույց դնել Իր կատարյալ զորությունը: Այո՛, Աստված կարող է գործել ու կարգավորել նաև քո աշխատանքային հարաբերություններն ու մասնագիտական կյանքը:
Աստվածաշնչյան բացատրական թարգմանության մեջ այս հատվածը հետևյալ կերպ է ձևակերպված․ «Իմ զորությունը կատարյալ է դառնում և լիարժեք ու ավելի արդյունավետ կերպով է դրսևորվում, երբ դու անցնում ես տկարության ժամանակներով»:
Դա հենց այն ժամանակներն են, երբ դու թույլ ես և այլևս չես կարողանում դիմակայել քո առջև ծառացած դժվարություններին, և Աստված, ի վերջո, Ինքն է ստանձնում այդ իրավիճակի կարգավորման հարցը: Իրականում, հենց այդ պարագայում է, որ Նրա զորությունը առավել արդյունավետ կերպով է դրսևորում մեր կյանքերում: Աստված իրագործում է այն, ինչը մենք մեր ուժերով անկարող ենք իրականացնել:
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, երբե՛ք մի կաշկանդվիր, երբ անցնում ես տկարության ժամանակներով։ Փոխարենը, սովորի՛ր հոգսդ հանձնել այն Մեկին, Ով ուժեղ է և զորեղ: Հավատա՛, որ Աստված կզորացնի քեզ և կբարձրացնի քո ընկած վիճակից: Վստահի՛ր Նրան։ Աղոթի՛ր ու մի՛ ընկճվիր։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը