May-29

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք գտե՞լ ես ճիշտ հավասարակշռությունը

Արդյոք գտե՞լ ես ճիշտ հավասարակշռությունը

Քրիստոնեական կյանքը, ինչպես նաև կյանքն ընդհանրապես, ինչ-որ իմաստով կարելի է հեծանիվ քշելու հետ համեմատել. որպեսզի առաջ ընթանաս ու վայր չընկնես, պետք է իմանաս, թե ինչպես պահպանել հավասարակշռությունդ: Իսկ հեծանիվի դեպքում հավասարակշռությունը պահելու համար պետք է շարունակել առաջ շարժվելը: Կանգնած ժամանակ շատ դժվար և գրեթե անհնարին է հեծանիվի վրա հավասարակշռություն պահելը։ Առաջարկում եմ մի պահ խորհել ասվածի շուրջ…

Սիրելի՛ բարեկամ, Ժողովողի գիրքը մեզ սովորեցնում է նաև հավասարակշռության մասին, որը պետք է պահպանել կյանքում։ Ահա՛, թե ինչ ենք կարդում Ժողովող 3․1 խոսքում․ «Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին»։

Այսպիսով, կարելի է Ժողովողի թվարկումը շարունակել ու ասել, որ ժամանակ կա.

  • Աստծո Խոսքը կարդալու համար։ 
  • Մի լավ գիրք ընթերցելու կամ հետաքրքիր ու ուսուցողական ֆիլմ դիտելու համար:
  • Աղոթելու և Աստծու ներկայության մեջ պարզապես լռելու համար։ 
  • Քեզ սիրելի մարդկանց հետ հաղորդակցվելու և նրանց հետ տարբեր թեմաներից զրուցելու համար։ 
  • Եկեղեցի գնալու և հոգևոր ծառայությանը նվիրվելու համար։ 
  • Աշխատելու և արձակուրդ գնալու համար։

Երկու ծայրահեղություն կա։ Մեկն այն է, որ մարդը չափազանց պահանջկոտ է լինում սեփական անձի հանդեպ և մաշեցնում է սեփական կյանքը՝ տարբեր ծանրություններ իր վրա վերցնելով։ Իսկ մյուս ծայրահեղությունն այն է, որ մարդը խուսափում է ցանկացած պատասխանատվությունից և մատնվում անգործության ու ծուլության։ 

Չափազանց պահանջկոտ լինելով իր հանդեպ կամ ընկնելով կրոնավորության ծայրահեղության մեջ՝ մարդը ոչ միայն ընկնում է դժբախտանալու և հիասթափվելու ծուղակի մեջ, այլև հեռանում է Աստծու սրտից:

Դու կարող ես անգիտակցաբար Աստծու հետ քո հարաբերությունները դարձնել կրոնական պարտականությունների մի ամբողջություն։ Աստված ցանկանում է, որ մենք մոտենանք Իրեն սիրուց դրդված: Մենք կարող ենք Աստծուն փնտրել և գտնել, եթե մեր ամբողջ սրտով փափագենք Նրա ներկայությանը (ընթերցի՛ր Երեմիա 29.13 խոսքը)։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված այսօր հրավիրում է քեզ վայելելու այն կյանքը, որը Նա առատաձեռնորեն պարգևում է քեզ: 

Ե՛կ միասին աղոթենք Դավիթ թագավորի պես՝ անկեղծ և բաց սրտով․ «Հա՛յր, խնդրում եմ, ների՛ր, որ հաճախ ունակ չեմ լինում գնահատելու Քո պարգևած օրհնությունները: Խնդրում եմ՝ սովորեցրու ինձ վայելել Քո պարգևած յուրաքանչյուր բարիքը: Տո՛ւր ինձ իմաստություն՝ պահպանելու այն հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է սրբության կյանքը վայելելու և մյուսներին ծառայելու հաճույքը զգալու համար: Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Այո՛, Աստված սիրում է, երբ Իր զավակները վայելում են Իր պարգևած բարիքները:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: