Հովհաննեսի ավետարանի 15:5 խոսքում Տեր Հիսուսն ասում է․ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով Ինձ հետ է միավորվում, իսկ Ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել»։
Տեր Հիսուսի որթատունկ լինելը, նշանակում է, որ մեր կյանքում ամեն բան կախված է Նրանից: Ամենը, որ կարող է կյանք տալ ճյուղերին գալիս է որթատունկից: Ինչպես ճյուղը միայնակ ունակ չէ պտղաբերելու, նույն կերպ՝ հավատացյալը, եթե կենդանի կերպով կպած չէ Տեր Հիսուսին:
Տեր Հիսուսին կպած լինել նշանակում է.
· Քո մտքերը կենտրոնացած են Նրա վրա,
· Քո սիրտը բաց է Նրա ներկայության համար,
· Քո արարքներն ու վարքագիծը համապատասխան է Նրա կամքին։
Ճյուղը կյանք չի կարող ունենալ ինքնուրույն, երբ զատված է որթատունկից: Այն փայտի մի մահացած կտոր է դառնում, քանի որ իր կենսունակությունը ստանում է միայն որթատունկից։ Եվ միայն որթատունկին կպած ժամանակ է, որ ճյուղը կարող է պտղաբերել և խաղողի հյութալի ողկույզներ ունենալ իր վրա։ Քաղցր, հրաշալի ու գունագեղ պտուղներ, որոնք հետո կարող են դառնալ հյութ կամ գինի:
Աստվածաշունչն ասում է, որ Հիսուս Քրիստոսով մենք ունենք ամենն, ինչի կարիքն ունենում ենք: Մենք ապրում ենք, շարժվում ենք և կանք հենց Նրա շնորհիվ: Եվ Նրանով է, որ մենք ուժ ենք ստանում հզոր սխրանքներ ու անհավանական գործեր գործելու, ինչպես նաև Աստծո փառքի համար առատ պտուղ բերելու համար:
իմացիր, որ առանց Նրա, դու ոչինչ չես կարող անել: Որպես ճյուղ քո բաժինը է պարզապես որթատունկին` Տեր Հիսուս Քրիստոսին ամուր կպած մնալն է:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը