July-5

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քո սիրելիների կյանքերը կփոխի քո՛ օգնությամբ

Աստված քո սիրելիների կյանքերը կփոխի քո՛ օգնությամբ

Սիրելի՛ բարեկամ, այսօր «Ազատություն» թեմայով ուղերձների վերջին օրն է։ Հույս ունեմ, որ այս օրերի «Քո Հրաշքն՝ ամեն օր» ուղերձները օգնեցին քեզ ֆինանսական ոլորտում աստվածաշնչյան սկզբունքների հանդեպ հավատարմություն զարգացնելու կամ գոնե որոշ սխալ մոտեցումներ վերանայելու հարցում։ 

Այսօր ուզում եմ պատմել, թե ինչպես սկսվեց «Քո Հրաշքն՝ ամեն օր» նախաձեռնությունը և թե ուր է այն գնում։ 

Տասնչորս տարի առաջ համացանցում հանդիպեցի Jesus.net կայքի նյութերին։ Ինձ շատ դուր եկավ կայքի կառուցվածքը, ավետարանչությանն ուղղված նյութերն ու վկայություններ պարունակող տեսանյութերը։ Միտք առաջացավ նմանատիպ կայք ունենալ հայալեզու օգտվողների համար։ Ես այն ժամանակ գրանցեցի Hisus.am կայքը, և անգամ իմ YouTube-յան էջը, որը գրանցել եմ 2009 թվականին, նույնպես իր անվանման մեջ ունի Hisus.am հասցեն: Այսպիսով, ես դեռ 2009 թվականին մեծ փափագ ունեի Jesus.net կայքի նմանությամբ կայք ունենալ հայերեն լեզվով։

Այն ժամանակ ես համագործակցության առաջարկով  դիմեցի Jesus.net կայքին, սակայն մերժում ստացա։ Բայց այսօր` իմ այդ երազանքից տասնչորս տարի անց, այն դարձել է իրականություն։ «Քո Հրաշքն՝ ամեն օր» նախաձեռնությունը Jesus.net ավետարանչական կայքի բազմալեզու ընտանիքի մաս է կազմում։ Եվ Hisus.am կայքը այդ նույն ծառայության հայերեն տարբերակն է։ 

Այս երկու իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածում Աստված իրապես յուրահատուկ բան արեց իմ կյանքում։ Նա սկսեց խոսել ինձ հետ հայալեզու աշխարհի քրիստոնյաների մասին, որոնք հավատքի կյանքում քաջալերանքի կարիք ունեին։ Աստված իմ ուսերին հոգս դրեց, որպեսզի ծառայեմ և խրախուսական ուղերձներ հղեմ այն մարդկանց, որոնք փափագ ունեն մասնակցել իրենց կյանքերի համար Աստծո գերբնական ծրագրերին։ Այսպիսով, «Քո Հրաշքն՝ ամեն օր» ծառայության հայերեն տարբերակը սկսվեց Տեր Աստծո բացած անհավանական դռների շնորհիվ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու շատ թանկ ես ինձ համար` որպես «Քո Հրաշքն՝ ամեն օր» ծառայության աշխարհասփյուռ ընտանիքի անդամ։ Եվ ես երախտապարտ եմ քեզ քո աղոթքների և աջակցության համար։ Երբ դու աղոթում ես և աջակցում մեզ՝ տարածելով մեր գրառումները, կիսվելով մեզ հետ քո վկայություններով կամ ցանկացած այլ կերպով նպաստելով մեր գործունեությանը, դու դրանով օրհնության սերմեր ես ցանում այս ծառայության մեջ և դառնում ես մեր թիմի մի անդամը՝ օգնելով մեզ տարածել Բարի Լուրը աշխարհով մեկ։ Դու դրանով նաև բաժնեկցում ես Աստծու մեծ հունձքին մասնակից լինելու ուրախությունը, երբ մարդկանց սրտերը քաջալերվում են, կոտրված կյանքերը վերականգնվում, փրկվում, ազատագրվում և փոխակերպվում Տեր Աստծու աննկարագրելի խորը սիրո շնորհիվ։ 

Շնորհակալ եմ մեզ հետ համագործակցելու համար։ Թող Աստված առատապես օրհնի քեզ։ Քաջալերում եմ քեզ դառնալ մեր ծառայության մի մասնիկը՝ քո ունեցած հնարավորության սահմաններում աղոթելով մեզ համար, տարածելով մեր ուղերձները, կիսվելով վկայություններով կամ աջակցելով մեզ ֆինանսապես։ Աստված Իր Խոսքում ասում է. «Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ղուկաս‬ ‭6.38):‬ 

Ֆինանսական աջակցության համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: