March 23

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քեզ սիրում է մշտապես և ամեն ժամանակ

Աստված քեզ սիրում է մշտապես և ամեն ժամանակ

Սիրելի՛ բարեկամ, եթե դու հավատում ես Քրիստոսին ու որոշել ես դառնալ Նրա աշակերտը, ապա Նա քեզ հետ է ամեն օր։ Սա Նրա խոստումն է (տե՛ս Մատթեոս 28.20 խոսքը)։ Նա քեզ հետ է ամեն վայրկյան։ Ամեն բանում, ինչի միջով էլ որ անցնելիս լինես։ 

Ավելի հեշտ է հավատալ, որ Աստված քեզ հետ է, երբ կյանքումդ ամեն ինչ լավ է ընթանում և երբ ճիշտ վարքագիծ ես դրսևորում, որն ըստ Աստծո կամքի է։ Սակայն այդ նույն փաստին հավատալը  կարող է դժվարանալ, երբ իրադարձությունները քո ուզած կերպով չեն դասավորվում, կամ երբ քո որոշումները չեն համապատասխանում Աստծո կամքին ու փոխանցած սկզբունքներին։ Սակայն, այդուհանդերձ, Նա շարունակում է քեզ հետ լինել։ 

Անշուշտ, հեշտ է կարդալ այն մասին, որ Աստված սիրում է քեզ, որ Նա քո կողքին է, բայց բոլորովին այլ բան է, տեսնել դա երբ բանտում ես, կախվածության մեջ, ձախողված ու հիվանդ, և այս ամենը քո կյանքում կրկնվում են ու դժվարությունների շղթան ասես վերջ չունենա։ Նման ընթացքը կարող է սասանել մեր հավատքի ամրությունը։ 

Երբ Աստվածաշնչում կարդում ես, որ Աստված սիրում է քեզ, իմացիր, որ սա նշանակում է Նրա սերն անպայմանական է՝ առանց նախապայմանների։ Այլ կերպ ասած, Աստված Իր սիրո համար չի դնում հետևյալ պայմանը․ «Ես քեզ սիրում եմ այնքան ժանանակ, քանի դեռ դու սխալներ ու մեղքեր չես գործել և ճշգրտորեն անում ես այն ամենն, ինչ քեզ ասում եմ, որ անես»։ 

Աստված այդպիսին չէ։ Այո՛, Նրա սերը չունի սահմաններ և չունի նաև նախապայմաններ։ Նույնիսկ երբ…

  • Խորը փոսի մեջ ես հայտնվել։
  • Ասես բանտարկված լինես։
  • Ընկել ես ծանր կախվածության մեջ։
  • Վախերի ու անհանգստությունների մեջ ես հայտնվել։
  • Սխալներ ես գործել, որոնց համար ամաչում ես։ 
  • Եվ այլն։

…Աստված սիրում է քեզ։ Բացարձակապես ճիշտ է, որ Աստված չի սիրում մեղքը։ Բայց նա այնքա՜ն է սիրում մարդուն, որ ուզում է նրան ազատել յուրաքանչյուր մեղքի կապանքներից, քանի որ գիտի, որ մեղքը մարդուն դեպի մահ է տանում։ Նրա այս սերը չունի սահմաններ։ Նա ՔԵԶ սիրում է մի սիրով, որը երբեք չի վերջանում։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ահա թե ինչ է այսօր Նա քեզ ասում. «Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզնից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը (‭‭Եսայիա‬54․10

Ես հորդորում եմ քեզ Տիրոջից ներում խնդրել, եթե զգում ես, որ դրա կարիքը կա, և կրկին քո կյանքում ընդունել Նրա բժշկող ու ազատագրող սերը։ Թո՛ւյլ տուր, որ սիրտդ լուսավորվի և միտքդ պայծառանա Աստծո ներկայության շնորհիվ։ Տեր Հիսուսը վճարել է քո փրկագինը։ Նա ամեն բան հոգացել է, որ դու այս կյանքում ազատ լինես ու ապրես կյանքդ Նրա հետ ու Նրա համար՝ մեղքի ու անեծքի ճնշումներից լիակատար ազատության մեջ։ 

Եվ եթե կարծում ես, որ այսօրվա ուղերձը քեզ համար չէր, բայց գիտես ինչ-որ մեկին, ում համար բժշկություն կարող են դառնալ այլ խոսքերը, ապա, խնդրում եմ, կիսվիր նրա հետ այս ուղերձով։ Այսօր նրա կյանքը կարող է փոխվել քո շնորհիվ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: