Մենք շարունակում ենք ուղերձների մեր նոր շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը» անվանումը։
«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10)։
Սիրելի՛ բարեկամ, երբևէ նայե՞լ ես վեր ու ասել. «Տե՜ր, ինչո՞ւ չօգնեցիր, երբ…»
- ․․․այս հիվանդությունը եկավ իմ կյանք,
- ․․․բոլորը ինձնից երես թեքեցին, ու ես մնացի մենակ,
- ․․․խնդիրներ առաջացան իմ ընտանիքում,
- ․․․ֆինանսական իրավիճակը ծայրահեղ ծանր էր,
կամ երբ անցել ես այլ նմանատիպ իրավիճակներով։
Ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ, որ Աստված չի վախենում Իրեն ուղղված մեր անկեղծ հարցերից։ Այդ մե՛նք պետք է պատրաստ լինենք ընդունելու Նրա պատասխանները։ Նաև հավատում եմ, որ Աստծու Խոսքի մեջ մենք կարող ենք գտնել մեր բոլոր հարցերի պատասխանները կամ գոնե՝ սկզբունքները, որոնք օգնում են մեզ հասկանալու մեր իրավիճակը և ելք գտնելու կյանքի՝ անգամ ամենաանհույս փակուղիներից։
Ես բացարձակապես համոզված եմ և անձնական փորձս բազմիցս հաստատել է, որ իմ կյանքի ամենացավոտ ժամանակներում Աստված իմ կողքին է եղել ու ինձ չի լքել։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստված քեզ հետ է և Նա երբե՛ք քեզ չի լքի, եթե դու Քրիստոսի աշակերտն ես և որոշել ես այս կյանքն ապրել՝ Աստծու կամքը ճանաչելով և Նրա կամքին հնազանդվելով (տե՛ս Հռոմեացիս 8․31-34 հատվածը)։
Աղոթում եմ, որ այսօր Աստծու Խոսքը զորացնի քեզ, մխիթարի և հաստատի քո հանդեպ Նրա անսահման ու անփոփոխ սիրո մեջ։ Միայն վստահ եղի՛ր, որ դու Տեր Հիսուսի աշակերտն ես և ապրում ես Նրա Մեծ հանձնարարականն այս երկրի վրա կատարելու փափագով։
«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը