April-19

Գլխավոր | Հրաշքներ | Աստված սիրում է քեզ հավիտենական սիրով

Աստված սիրում է քեզ հավիտենական սիրով

Սիրելի՛ բարեկամ, երեկ Աստված քեզ հիշեցրեց Իր մեծ սիրո մասին։ Այդուհանդերձ, հնարավո՞ր է արդյոք չափել այդ սերը, ինչպե՞ս կարող է մարդը չափել այն: 

Այսօր ուզում եմ միասին քննենք Նրա սիրո չափերը… Նա, Ով Ալֆան է և Օմեգան, առաջինն ու վերջինը․․․ Նա քեզ սիրում է անսահման սիրով՝ մի այնպիսի, որը երբե՛ք չի փոփոխվում։ Այլ կերպ ասած, այն այս աշխարհի չափանիշներից վեր «երկնային» մի սեր է։ Ինչպիսի՜ սքանչելի ու գերբնական պարգև։ 

Սա նաև նշանակում է, որ եթե դու հավատարիմ մնաս Տիրոջը, ապա ոչինչ և ոչ-ոք չի կարող քեզնից խլել այդ սերը, ինչպես որ Պողոս առաքյալն է բացատրում Հռոմեացիս ‭8.38-39 հատվածում. «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»։
Նրա սերը քո հանդեպ անսահման է. 

  • Նա քեզ սիրում է անկախ քո սխալներից ու ձախողումներից։ 
  • Նա քո կողքին է միշտ։ Նա քեզ երբե՛ք չի լքի։ Պարզապես համբերությամբ անցիր քո կյանքի դժվարություններով։ (Տ‭ե՛ս Բ Տիմոթեոս‬ ‭2․12 խոսքը‬)։
  • Նա հավատարիմ է մնում քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մյուսները դավաճանում են քեզ։
  • Նա ձգում է քեզ դեպի Իրեն Իր բարությամբ և շարունակում է ցույց տալ քեզ Իր հավատարմությունը, երբ դու առանց կեղծավորության, ուղիղ կյանք ես ապրում Նրա առջև։ (Տե՛ս Երեմիա‬ ‭31․3 խոսքը‬)։

Նրա ծրագրերը քեզ համար կատարելապես բարի են, որովհետև. 

  • Նա տեսնում է, թե ինչ է լինելու՝ այն լավագույնը, որն անգամ քո պատկերացրած լավագույն ծրագրերից էլ ավելի լավն է։ 
  • Նրա ճանապարհները վեր են քո ճանապարհներից։ 
  • Նրա կամքը քեզ համար անկասկած կիրականանա, եթե վստահես քո հանդեպ Նրա մեծ սիրուն: (Տե՛ս Եսայիա 25.11 խոսքը)։
  • Աստված քեզ լույս աշխարհ է բերել այն բարի գործերի համար, որոնք Նա նախապես ծրագրել է քո միջոցով իրագործել։ (Տե՛ս Եփեսացիս 2.10)։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ վախն ու հուսահատությունն են քեզ պատում, մտածիր այն անսահման մեծ սիրո մասին, որն Աստված ունի քո հանդեպ։ Աստված Իր սիրով է ուզում շրջապատել քեզ, քանի որ որքան որ բա՜րձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է Նրա սերը քո նկատմամբ (տե՛ս Սաղմոս 103.11 խոսքը)։


Վստահի՛ր Նրա սիրուն և հենց հիմա թո՛ւյլ տուր, որ Նա հեղի քեզ վրա Իր անսահման մեծ սերը։ 

Քաջալերում եմ քեզ ինձ հետ միասին հավատքով աղոթել այս դավանության աղոթքը. «Սիրելի՛ Հայր, Տեր Հիսուսի անունով հավատքով դավանում եմ, որ ո՛չ կյանքը, ո՛չ բարի և ո՛չ էլ չար հրեշտակները, ո՛չ այսօրվա վախերս ու ո՛չ էլ վաղվա հոգսերս, և անգամ ո՛չ էլ դժոխքի զորությունները ի զորու չեն բաժանելու ինձ Քո սիրուց։

Ո՛չ երկնային որևէ զորություն ու ո՛չ էլ երկրային որևէ ուժ ի վիճակի չի լինի իմ կյանքում խլելու այն սերը, որը Դու հայտնեցիր ինձ Քո Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: