April-18

Գլխավոր | Հրաշքներ | Աստված սիրում է քեզ?

Աստված սիրում է քեզ?

Սիրելի՛ բարեկամ, նկատե՞լ ես, որ այսօր էլ գարնան հաճելի արևը ծագեց։ Բարի՛ լույս։ Առաջին ծաղիկները բարձրացնում են իրենց գլուխները՝ դիմավորելու արևի ջերմությունը։ Թռչուններն իրենց ծլվլոցով ողջունում են արևածագը։ Ուզում եմ այս առավոտ յուրաքանչյուրս ամբողջ էությամբ հասկանա ու գիտակցի, որ ողջ արարչագործությունը շարժման մեջ է դրվել այն Մեկի խոսքից, Ով հայտարարեց. «Թող լույս լինի» (‭‭Ծննդոց‬ ‭1.3‬)։ 

Ուղղակի մի քանի բառ, որ դուրս եկան այն Մեկի շուրթերից, Ով ամենն է ամենի մեջ, ամենակարող է և ամեն բան տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Նա է որոշում, որ դրանք տեղի ունենան։ 

Այսօր էլ, Նա ցանկանում է, որ Իր լույսի մեջ բերվի քո կյանքի յուրաքանչյուր բնագավառը, քո սրտի յուրաքանչյուր անկյունը, քանի որ Նա սիրում է քեզ։

Գուցե այս պարզ նախադասությունը՝ Աստված սիրում է քեզ, այլևս նույն կերպ չեն տակնուվրա անում քո սիրտը, ինչպես այն առաջին անգամ, երբ իմացար, որ Աստված սիրո՛ւմ է քեզ։ Գուցե այս խոսքերն արդեն սովորական են դարձել քեզ համար կամ գուցե դու ես սկսել կասկածել դրանց ճշմարիտ լինելու մեջ։ 

Այսօր, Աստված առանձնահատուկ կերպով ուզում է հիշեցնել քեզ Իր սիրո մասին, որպեսզի այդ սերը խորը արձագանք գտնի քո սրտում։ Նրա սիրո մասին կարող ես կարդալ Ա Հովհաննես 4.16 խոսքում. «Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ»։ 

Այսօ՛ր նորից ընդունիր Նրա սերը, ինչպես որ առաջին անգամ էիր այն ընդունել։ Ամուր բռնի՛ր այս երկնային, անսխալ ու անխախտ ճշմարտությունից… Աստված չի՛ փոխվում։ Նրա սերը չի փոխվում։ Որքան էլ որ լսես սրա մասին՝ քիչ է, որքան էլ, որ կարդաս սրա մասին՝ դարձյալ քիչ է։ Աստված սիրո՛ւմ է քեզ։ 

Եվ Նա տարբեր կերպերով է արտահայտում Իր սերը քո հանդեպ. 

  • Նա չի դադարում հավատալ քո ուժերին ու հավատարմությանը, նույնիսկ այն դեպքում, երբ դու ինքդ ես կասկածում, թե արդյոք կկարողանա՞ս վերջապես ապրել այն կյանքը, որն Աստված է ուզում, որ ապրես։ 
  • Նա քո մեջ կյանք է սերմանում այն դեպքում, երբ ամեն բան կորած է թվում։ 
  • Նա հավաքում է քո արցունքները, երբ դու լալիս ես ցավից։ 
  • Նա ամեն ժամանակ պաշտպանում է քեզ։ 
  • Նա ամեն բան գիտի. գիտի այն ամենը, ինչի միջով անցնում ես։ 
  • Նա ուրախանում է, երբ վստահում ես Իրեն, երբ հավատքդ աճում է։ 
  • Նա քաջալերում է քեզ, երբ տկարանում ես։ 
  • Երբ մեղանչում ես, Նա ամե՛ն բան է անում, որպեսզի քեզ ապաշխարության տանի և քեզ Իր մոտ վերադարձնի։ 

Այո, Աստված սիրում է քեզ, և սիրո այս պատմությունը կարող է միայն հավիտենականության անսահմանության հետ համեմատվել։ Կարևոր չէ, թե այսօր ինչի միջով ես անցնում, երբե՛ք չկասկածես Աստծո սիրուն՝ այն սիրուն որով Նա սիրում է քեզ։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, կցանկանա՞ս շնորհակալություն հայտնել Նրան այսօրվա համար, քո ամեն օրվա համար և Տեր Աստծո քո հանդեպ ունեցած հավիտենական սիրո համար։ Առանձնացի՛ր մի պահ և օրդ սկսիր Տեր Աստծուն ուղղված գոհության աղոթքով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: