2021-03-14

Գլխավոր | Հրաշքներ | Աստված չի՛ մոռացել այն խոստումները որ տվել է քեզ։

Աստված չի՛ մոռացել այն խոստումները որ տվել է քեզ։

Սպասումը հաճախ լավագույն նախապատրաստությունն է աստվածային օրհնություններն ընդունելու համար:

Սիրելի բարեկա՛մ, հավատում եմ, որ Տերն ուզում է քեզ ինչ-որ յուրահատուկ բան ասել այսօր: Թող քեզ ուղղված Նրա այս խոսքերն այսօր քաջալերեն ու զորացնեն քեզ:

«Արևն այսօր ծագել է ճիշտ այնպես, ինչպես ծագում է ամեն առավոտ: Եվ նույն կերպ էլ այսօր Իմ սերը քո հանդեպ և Իմ խոստումները, որ տվել եմ քեզ չեն փոխվել: Քեզ համար սահմանված յուրաքանչյուր օրդ Իմ ձեռքերում է: Իմ աչքերը տեսել են քո կերպարանքը, երբ դու դեռ կազմավորված չէիր, և Իմ գրքում գրված են եղել քո բոլոր օրերը, երբ դրանցից ոչ մեկն էլ դեռ չէր իրականացել․․․» (հիմնված՝ Սաղմոս 139․16 խոսքի վրա)։

«Իմ սիրելի զավա՛կ, Ես չեմ մոռացել քեզ տված Իմ խոստումները: Ես մի կողմ չեմ դրել քեզ հետ կապված Իմ երազանքները: Զավա՛կս, այն ինչ դու հիմա զգում ես քո կյանքում Իմ ծրագրերի դեռ կատարված չլինելու պատճառով, իրականում, նախապատրաստում է քեզ Իմ ուղարկած օրհնություններն ընդունելուն։ Սա քո վարժանքն է՝ քո անձի մարզումը։ Քանի որ Ես քեզ անսահման մեծ սիրով եմ սիրում, ապա ուզում եմ նախապատրաստել քեզ Իմ օրհնությունները տեսնելու և դրանք ընդունելու համար:

Ես եմ, որ արարել ու կազմավորել եմ քեզ, և քեզ հետ ու քո կողքին եմ լինելու, եթե հետևես Իմ ոտնահետքերին և քայլես Իմ ճանապարհներով։ Քո կյանքի համար Իմ փափագն է, որպեսզի դու ամբողջովին մտնես այն նախասահմանության մեջ, որը Ես ծրագրել եմ հատուկ քեզ համար, որովհետև Ես առանձնահատուկ կերպով ընտրել եմ քեզ, որպեսզի դու օրհնության, ուրախության և կյանքի աղբյուր լինես մյուսների համար։ 

Բռնի՛ր Իմ ձեռքը և արի՛ Իմ հետևից»:

Աստծո համար սիրելի ու թանկ մա՛րդ, եթե ժամանակ ունես (այս ուսուցումը մեկ ժամիչ քիչ ավելի է տևում), ապա հրավիրում եմ քեզ այսօր լսելու «Տեր Հիսուսի խոստումները» անունը կրող իմ պատգամը, որը մեզ հիշեցնում է, որ Աստված հավատարիմ է և մշտապես կատարում է Իր խոստումները: Պատգամը կարող ես լսել այս հղումով՝ https://youtu.be/fIpTzypH_fs

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: