March-12

Գլխավոր | Հրաշքներ | Աստված չի՛ մոռացել այն խոստումները որ տվել է քեզ

Աստված չի՛ մոռացել այն խոստումները որ տվել է քեզ

Սպասումը հաճախ լավագույն նախապատրաստությունն է աստվածային օրհնություններն ընդունելու համար:

Սիրելի՛ բարեկամ, հավատում եմ, որ Տերն ուզում է քեզ ինչ-որ յուրահատուկ բան ասել այսօր: Թո՛ղ քեզ ուղղված Նրա այս խոսքերն այսօր քաջալերեն ու զորացնեն քեզ:

Արևն այսօր ծագել է ճիշտ այնպես, ինչպես ծագում է ամեն առավոտ: Եվ նույն կերպ էլ այսօր Աստծու սերը քո հանդեպ և Նրա խոստումները, որ տվել է քեզ, չեն փոխվել: Քեզ համար սահմանված յուրաքանչյուր օրդ Տիրոջ ձեռքերում է: Նրա աչքերը տեսել են քո կերպարանքը, երբ դու դեռ կազմավորված չէիր, և Նրա գրքում գրված են եղել քո բոլոր օրերը, երբ դրանցից ոչ մեկն էլ դեռ չէր իրականացել․․․ (Տե՛ս Սաղմոս 139․16 խոսքը)։

Տերը չի մոռացել քեզ տված Իր խոստումները: Եվ մի կողմ չի դրել քեզ հետ կապված Իր երազանքները: Այն, ինչ դու հիմա զգում ես քո կյանքում, Նրա ծրագրերի դեռ կատարված չլինելու պատճառով, իրականում  նախապատրաստում է քեզ՝ Տիրոջ ուղարկած առատ օրհնություններն ընդունելուն։ Սա քո վարժանքն է՝ քո անձի մարզումը։ Քանի որ Նա քեզ անսահման մեծ սիրով է սիրում, ապա ուզում է նախապատրաստել քեզ Իր օրհնությունները տեսնելու և դրանք ընդունելու համար:

Աստված է քեզ արարել ու կազմավորել, և Նա խոստացել է քեզ հետ ու քո կողքին լինել, եթե հետևես Նրա կամքին և քայլես Նրա ճանապարհներով։ Քո կյանքի համար Տեր Աստծու փափագն է, որպեսզի դու ամբողջովին մտնես այն նախասահմանության մեջ, որը Նա ծրագրել է հատուկ քեզ համար, որովհետև Տերն առանձնահատուկ կերպով է ընտրել քեզ, որպեսզի դու օրհնության, ուրախության և կյանքի աղբյուր լինես մյուսների համար։ 

Բռնի՛ր Նրա ձեռքը և գնա՛ Նրա հետևից:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե ժամանակ ունես, ապա հրավիրում եմ քեզ այսօր լսելու «Տեր Հիսուսի խոստումները» անունը կրող պատգամը, որը մեզ հիշեցնում է, որ Աստված հավատարիմ է և մշտապես կատարում է Իր խոստումները: Պատգամը կարող ես լսել այս հղումով՝
https://youtu.be/fIpTzypH_fs

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: