January-18

Գլխավոր | Հրաշքներ | Աստված չարիքը դեպի բարին է գործածում

Աստված չարիքը դեպի բարին է գործածում

Աստված չի հաշտվում քո կյանքի սխալ ընթացքի հետ, երբ խոսքը վերաբերում է քեզ, քո հոգեվիճակին և քո հոգևոր աճին: Նա ձգտում է ամեն ինչ կարգավորել և դնել ամեն բան իր տեղում, որպեսզի օգնի քեզ աճելու, զորանալու և քո կյանքում իրական փոխակերպում վերապրելու հարցում։

Սիրելի՛ բարեկամ, ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։ 

«Գործակից է լինում նրանց բարիքի համար․․․» 

«Գործակից լինել» արտահայտությունը թարգմանվել է բնագրի հունարեն «sunergeo» բառից, որը կարող է թարգմանվել նաև ինչպես «համագործակցել», «համատեղ ջանք ներդնել» և «օգնել ինչ-որ բանի աշխատանքին»:

Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միասին աշխատում են, գործում են քո բարիքի և քո օգուտի ու հաջողվելու համար:

Հուսով եմ՝ ծանոթ ես Հովսեփի պատմությանը, որն ընթերցում ենք Աստվածաշնչի Ծննդոց գրքում։ Այն հրաշալի մի օրինակ է մարդու կյանք այցելած տառապանքների ու դժվարությունների պարագայում աստվածային միջամտության և այդ ամենն Աստծուն սիրող մարդու համար բարիքին գործակից դարձնելուն։

Հովսեփը Տեր Աստծուց տրված երազներ ստացավ իր կյանքի համար։ Սակայն նրա եղբայրները, որոնք նրա հանդեպ լցված էին նախանձով ու չարակամությամբ, ցանկանում էին սպանել նրան։ Աստված իրադարձություններն այնպես դասավորեց, որ եղբայրները Հովսեփին վաճառեցին իսմայելացիների, որոնք էլ իրենց հերթին Եգիպտոսում վաճառեցին նրան որպես ստրուկ: Ավելի ուշ՝ ստրկության բազում տարիներից հետո, Հովսեփը զրպարտության պատճառով հայտնվեց բանտում և այնտեղ մնաց երկար տարիներ։

Արդյոք այս և նախորդող բոլոր իրադարձությունները գործակի՞ց էին նրա կյանքի բարիքին: Առաջին հայացքից՝ ոչ, բայց իրականում՝ այո՛։ Մի օր նա ասաց իր եղբայրներին, որոնք եկել էին իր օգնությունը խնդրելու. «Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ» (Ծննդոց 50․20

Հետագայում Հովսեփը հետաքրքիր մի ճանապարհ անցավ՝ բանտախցից մինչև Եգիպտոսում փարավոնից հետո իշխանությամբ երկրորդ մարդը դառնալը։

Աստվածաշունչը հորդորում է մեզ մշտապես և ցանկացած իրավիճակում վստահել Աստծուն․ «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է» (Ղուկաս 18:27

Այո՛, Աստված գործում է քո բարիքի համար։ Միայն Նա ունի զորություն և իշխանություն դեպի բարին փոխակերպելու այն, ինչը նախատեսված էր քո չարիքի համար։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ քեզ հետ ինչ-որ անսպասելի բան է պատահում կամ քո կյանք է այցելում չարիքը, տագնապելու և շփոթվելու փոխարեն անմիջապես ստուգիր հավատքդ Աստծու Խոսքի ու խոստումների նկատմամբ և անպայման ստուգիր, թե քո ապրելակերպն ու արժեհամակարգը արդյոք հաստատո՞ւմ են, որ դու Աստծուն սիրող մարդ ես։ Եթե այո, ապա ամեն ինչ գործակից է լինելու քո բարիքի համար։ Մի՛ վախեցիր, միայն հավատա, որ Աստված կանգնած է Իր խոստման հետևում։ Սպասի՛ր և կտեսնես այդ բոլոր դժվարությունների մեջ քո կյանքի բարիքը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: