inbound9126681899536990512

Գլխավոր | Հրաշքներ | Աստված կիրագործի այն, ինչ խոստացել է քեզ

Աստված կիրագործի այն, ինչ խոստացել է քեզ

«Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ Եվ իր մտքում համոզված էր, որ Նա, Ով խոստացավ, կարող է և կատարել» (‭‭Հռոմեացիս‬ ‭4.20-21‬):

Սիրելի՛ բարեկամ, Աբրահամը չէր կասկածում Աստծո խոստման իրական լինելուն։ Նա հավատում էր, որ իրեն արարող Աստված կարող է իր համար անգամ անհավանական թվացող հրաշքն իրագործել։ Չնայած հավատալու բոլոր տեսանելի հիմքերի բացակայությանը, նա հավատում էր, որ Աստված կարող է անհնարինն անել։ Աբրահամը հավատում էր, որ անգամ իր և Սառայի այդ ծեր տարիքում կարող էին ժառանգ ունենալ։ 

Հենց այն պահին, երբ թվում է, թե ամեն բան այլևս կորած է… հենց այդ պահին հրաշք է տեղի ունենում։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված կատարում է Իր խոստումները։ Նրա հավատարմությունը շատ ավելի մեծ է, քան քո բոլոր դժվարություններն իրար հետ վերցրած։ Վստահ եղի՛ր՝ Նրա ծրագրերը իրականանալու են քո կյանքում։ Թույլ մի՛ տուր, որ անորոշությունը խեղդի հավատքդ կամ գողանա ուրախությունդ։ Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և որոշել ես ապրել որպես Նրա աշակերտ, ապա կարող ես համոզված լինել, որ Քո ճակատագիրը ձևավորվում է Աստծո ափի մեջ։ 

Աստված գործում է քո կյանքում։ Նա քո կողմից է, քանի որ սիրում է քեզ։ Աստված իրագործելու է Իր խոստումները։ 

Ե՛կ միասին աղոթենք այս աղոթքով. «Տե՛ր, ես ընտրում եմ Քեզ վստահելն ու մերժում եմ բոլոր կասկածները։ Շնորհակալ եմ, որ Քո հավատարմությունը հաղթում է իմ բոլոր դժվարություններին, և որ Դու կկատարես այն ամենը, ինչը խոստացել ես Աստվածաշնչի էջերում։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: