May-15

Գլխավոր | Հրաշքներ | Աստված կարո՛ղ է քեզ լավ աշխատանք պարգևել

Աստված կարո՛ղ է քեզ լավ աշխատանք պարգևել


Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ կիսվել մեր եկեղեցու քույրերից մեկի վկայությամբ, ում աղոթքների ու հավատարմության շնորհիվ նրա ամուսինը, ասես հրաշքով, աշխատանք է գտել երկար փնտրտուքից հետո:

Ես զրուցում էի Գյուլնարա քրոջ հետ, երբ նա պատմեց, թե ինչպես է Աստված հրաշք գործել նրա ընտանիքում։ Երկար տարիներ նրա ամուսինը աշխատանք էր փնտրել, սակայն՝ ապարդյուն։ Գյուլնարա քրոջ ամուսնու համար բոլոր դռները ասես փակ լինեին, սակայն մեր քույրը միայն գոհության աղոթք էր բարձրացնում Տիրոջը և խնդրում լավ աշխատանք իր ամուսնու համար։ Գյուլնարան տարիներ շարունակ տան հիմնական աշխատողն է եղել։ Ավելին, երբ նա միացել է մեր եկեղեցու աշակերտական խմբերից մեկին, իր սրտում զգացել է, որ պետք է որոշում կայացնի ու չաշխատի նաև ուրբաթ օրը՝ չնայած  տան հիմնական ֆինանսական բեռը իր վրա էր։ Քանի որ այդ օրը աշակերտական խմբի հավաքույթն է, մեր քույրը որոշել է ազատ լինել և ողջ օրը նվիրել հավաքույթին նախապատրաստվելուն և հոգևոր աճին ուղղված գործերին։ Սա, անշուշտ, մի կանոն չէ, որին պետք է հետևեն բոլոր հավատացյալները։ Սակայն Աստված երբե՛ք անտարբեր չի մնում ի սրտե ու առանց որևէ շահախնդրության կատարված զոհաբերությունների հանդեպ։ Տերը մեր քույրիկի ամուսնուն մի լավ աշխատանք է պարգևել, ինչն էլ նրա այս հիասքանչ վկայության հիմքն էր մեր զրույցի ժամանակ։ Աստված աղոթք լսող Աստված է, Ով փնտրում է Իրեն հավատացող, անկեղծ ու անշահախնդիր սիրտ ունեցող մարդկանց։ 

Այո՛, աշխատանք փնտրելը որոշակիորեն նման է անապատով անցնելուն: Եվ միայն Աստված գիտի, թե որքա՜ն երկար այդ փորձությունը կարող է տևել: Գործազուրկ լինելը շատ հաճախ դժվար տանելի մի իրավիճակ է, ինչի արդյունքում մարդը կարող է տարբեր խնդիրների բախվել: Եթե դու հենց հիմա աշխատանք փնտրելու ընթացքի մեջ ես, ապա մի քանի խորհուրդ եմ ուզում քեզ փոխանցել․

  • Չկորցնե՛ս ուրախությունդ, որովհետև քո ուրախությունը Տիրոջից է բխում: Թույլ մի՛ տուր, որ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը գողանա քո խաղաղությունը։ Ինչպես Աստվածաշունչն է ասում՝ բոլոր հոգսերդ հանձնիր Աստծուն (տե՛ս Ա Պետրոս 5․7 խոսքը)։
  • Հիշիր, որ քո իրական արժեքը քո պաշտոնի կամ աշխատանքի մեջ չէ, այլ այն է, թե ով ես դու Աստծո համար: Աստվածաշունչն ասում է. «Ես ձեզ համար Հայր կլինեմ, իսկ դուք պետք է լինեք Իմ որդիները և դուստրերը, ասում է Ամենակարող Տերը» (Բ Կորնթացիս 6․18
  • Թույլ մի՛ տուր ինքդ քեզ հուսահատվել: Աստվա՛ծ է հոգում քո կարիքները, ինչպես որ Աստծո Խոսքում է ասվում. «Եվ իմ Աստվածը թող համաձայն Իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով» (Փիլիպեցիս 4․19

Աստված կհոգա քեզ համար ճիշտ ժամանակին, որովհետև Նա՛ է Տերը: Թո՛ղ Նրա խաղաղությունը լինի քեզ հետ ու լցնի քեզ: Ես հավատում եմ, որ դու դեռ կասես քո խոսքը, եթե քո առաջնային կոչումը ոչ թե աշխատանքի կամ պաշտոնի հետ կապված լինի, այլ Աստծո հետ քո հարաբերության՝ կենդանի Աստծուն հոգով ու ճշմարտությամբ երկրպագու և Նրա Արքայության դեսպան:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հենց հիմա ուզում եմ աղոթել քեզ համար. «Տե՛ր, Դու տեսնում ես ու գիտես իմ եղբորը կամ քրոջը, ով կարդում է այս տողերը: Խնդրում եմ Քեզ, որ բացես Երկնքի Քո ամբարները և օրհնություն ուղարկես նրա կյանք: Տե՛ր, խնդրում եմ, որ լավ աշխատանքի հնարավորությունները բացես նրա առջև, որ Քո զավակը հնարավորություն ստանա իր նվիրված ու հավատարիմ աշխատանքով մարդկանց ցույց տալու Քո բնույթն ու սերը մարդկանց հանդեպ: Տե՛ր, խնդրում եմ՝ օգտագործիր Քո զավակին Երկնքի Արքայության մեջ լինելու օրհնությունը իր աշխատակիցների հետ բաժնեկցելու գործում: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Եթե գիտես մեկին, ով աշխատանք է փնտրում, ապա անպայման նրան էլ ուղարկիր այս գրառումը: Դա իրական օգնություն և օրհնություն կարող է լինել նրա համար: Աղոթի՛ր այդ մարդու համար և նրան էլ խորհուրդ տուր հավատալ Աստծուն Աստծո ուզած կերպով և աղոթել Երկնային Հորը։ Աստված աղոթք լսող Աստված է և երբե՛ք անտարբեր չի մնում, երբ տեսնում է անկեղծ հավատք ու անշահախնդիր նվիրում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: