October 15

Գլխավոր | Հրաշքներ | Աստված լսում է քեզ Երկնքից…

Աստված լսում է քեզ Երկնքից…

Սիրելի բարեկա՛մ, ի՞նչ ես անում, երբ սիրտդ լցվում է տրտմությամբ և պատվում վշտով: Ի՞նչ ես անում, երբ հեռուստացույցի լուրերն ու աշխարհի իրադարձությունները վախ են սերմանում քո շրջապատի մարդկանց սրտերում: Ի՞նչ ես անում, երբ հենց քո կյանքի իրավիճակներն ու իրադարձությունները միայն մութ ու խավար երանգներ են ունենում:

Կյանքում կարող են լինել իրավիճակներ, որոնց հաղթահարելը մեր ուժերից վեր է թվում։ Եվ հենց այդ ժամանակ է, որ մենք ասես զգում ենք, թե ինչպես են վախերն ու կասկածները ներս սողոսկում մեր սրտի դռներով։ Այդ ժամանակ միայն մեկ բան կարող ենք անել․․․ և դա չպետք է անենք մնացած ամեն բան փորձելուց հետո։ 

Նման իրավիճակներում մենք պետք է կանչենք մեր Տեր Աստծո անունը:Սա նշանակում է աղոթել Նրան, փնտրել Նրան և օգնության համար հենց դեպի Նա աղաղակել:

Աստված անտարբեր չէ այն դժվարին իրավիճակների հանդեպ, որոնցով անցնում ենք։ Ընդհակառակը, Նրա ականջները բաց են լսելու Իր զավակներին և Նրա զորավոր ձեռքը պատրաստ է միջամտելու և օգնելու նրանց:

Սակայն այս ամենն իրականություն դարձնելու համար կա պայման։ Աստվածաշնչում կարդում ենք Տեր Աստծո հետևյալ խոսքերը․ «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, Իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ Ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը» (Բ Մնացորդաց 7.14):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, եթե միայն ուշադիր լինես այս խոսքերի հանդեպ և բավարարես դրանցում ամփոփված պայմանները, ապա Աստված կլսի քո աղաղակը, կարձագանքի քո աղոթքներին և գերբնական միջամտությամբ կշտկի քո իրավիճակներն ու կբժշկի քո վերքերը։ Աստված երբեք չի լքում արդարության ու սրբության ճանապարհին կանգած Իր զավակներին։

Խոնարհվի՛ր Նրա հզոր ձեռքի տակ, ընդունի՛ր քո անկատար լինելը, ձգտի՛ր ապրել Նրա կամքի համաձայն և նաև հավատա՛ Նրա ամենակարողությունը: Եթե ինչ-որ մեկն ի զորու է միջամտելու և օգնելու քեզ, դա միայն Նա կարող է լինել:

Աստված փափագում է լսել քեզ Երկնքից, տեսնել քո ապաշխարությունը, ներել քեզ և բժշկել քեզ, քո սիրելիներին և քո երկիրը։

Երբ գալիս են այս շատ դժվար ժամանակները, փնտրի՛ր Աստծուն:

Այսօր մտի՛ր Նրա ներկայության մեջ և խոնարհաբար դիմի՛ր Նրան՝ անկեղծորեն զրուցելով քո երկնային Հոր հետ քո դժվարությունների մասին։ Նա սպասում է քեզ․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: