March 14

Գլխավոր | Հրաշքներ | Աստվածաշնչյան 15 խոսք Աստծո հավատարմության վերաբերյալ։ 

Աստվածաշնչյան 15 խոսք Աստծո հավատարմության վերաբերյալ։ 

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ 15 աստվածաշնչյան խոսքով կիսվել քեզ հետ, որոնք խոսում են մեր բարի և ողորմած Աստծո հավատարմության մասին։ Տերը հավատարիմ է։ Եվ եթե մենք էլ հավատարիմ գտնվենք Նրա հանդեպ, ապա վայելելու ենք Տեր Աստծո հավատարմության պտուղները թե՛ մեր և թե՛ մեր ընտանիքի անդամների կյանքում։ 

  1. «Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից» (Բ Թեսաղոնիկեցիս 3.3): 
  2. «Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք նրա Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հաղորդակից լինելու» (‭‭Ա Կորնթացիս 1.9‬):
  1. «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (‭‭Ա Հովհաննես‬ ‭1.9‬):
  2. «Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում» (‭‭Հայտնություն‬19.11‬):
  1. «Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։ Թող գոռան և եռան նրա ջրերը, նրանց ալեկոծությունից թող դողդողան լեռները։ (Սելա)» (‭‭Սաղմոս‬ ‭46․1-3)։ 
  1. «Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովրդին և չի թողնում իր ժառանգությունը» (‭‭Սաղմոս‬94․14
  1. «Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։ Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։ Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող» (‭‭Սաղմոս‬37․2325
  1. «Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։ Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր» (‭‭Սաղմոս‬9․910‬
  2. «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի» (‭‭Թվոց23․19‬) ։
  3.  «Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։ Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։ Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը» (Ողբ Երեմիայի‬3․2126‬
  1.  «Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է նա» ‭‭(Բ Օրինաց32․4‬)։ 
  1.   «Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի» (‭‭Ա Թեսաղոնիկեցիս5․24‬
  1.  «Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին» (Հեսու‬21․45‬
  1.  «Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան» (‭‭Բ Պետրոս3․9‬
  2.  «Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների և իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում» (‭‭Բ Օրինաց‬7․9‬)։‬‬  

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, թող քո օրը լեցուն լինի աստվածաշնչյան այս խոսքերի շուրջ մտորումներով և դրանց հիման վրա կատարված աղոթքներով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: