2021-03-09

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո խոստումները քեզ համար են

Աստծո խոստումները քեզ համար են

«Բոլոր այն խոստումները, որոնք Աստված տվել է քո կյանքի համար, անպայման կատարվելու են»:

Սիրելի բարեկա՛մ, նկատե՞լ ես, թե մարդիկ որքա՜ն հեշտությամբ ենք խոստումներ տալիս: Ինչ-որ մեկը մեզ ասում է. «Այո´, խոստանում եմ… Կանեմ դա այս շաբաթ»: Քեզ հետ նման բան երբևէ պատահե՞լ է: Երբեմն մենք էլ խոստանում ենք և չենք պահում մեր խոստումը:

Բարեբախտաբար, Աստված իսկապես տարբեր է մեզնից` մարդկանցից: Նա Իր Խոսքում հայտարարում է․ «․․․այնպես էլ կլինի Իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա Ինձ մոտ, այլ կկատարի Իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար Ես ուղարկել եմ նրան» (Եսայիա‬ ‭55․11):

Դու կարող ես համոզված լինել, որ այն ամենն, ինչ Աստված ասել է Իր Խոսքում, կատարվելու և իրականանալու է: Նրա Խոսքը հօդս չի ցնդում կամ անդարձ չի անհետանում: Ընդհակառակը, Աստծո Խոսքը իրագործում է այն, ինչի համար դուրս է եկել Աստծո շուրթերից, և վերադառնում է Աստծո մոտ միայն Նրա կամքը լիարժեք կատարելուց հետո:

Ահա թե ինչու, եթե նույնիսկ մարդն ինչ-որ հարցում կասկածներ ունի, Աստվածաշունչը վստահեցնում է, որ Աստծո Խոսքը հաջողվելու է և կատարելու է այն, ինչը հաճելի է Աստծուն:

Աստծո համար թանկ ու սիրելի մա՛րդ, որ կարդում ես այս տողերը Աստված այնքա՜ն պատվական խոստումներ ունի քեզ համար՝ փրկության խոստում (Հռոմիացիս 10․9), խաղաղության խոստում (Հովհաննես 14.27), բժշկության խոստում (Ելից 15.26) և այլ զորավոր խոստումներ, և այդ խոստումներից ոչ մեկը դատարկ խոսքեր չեն, այլ բոլորը նպատակ ունեն իրականացնելու Աստծո ծրագիրը քո կյանքում:

Աստված երբեք դատարկ խոսքեր չի ասում: Ամենն, ինչ Նա ասում է, չի կարող չիրականանալ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: