March-20

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու շնորհը գործում է Նրա Հոգու միջոցով

Աստծու շնորհը գործում է Նրա Հոգու միջոցով

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է» անվանումը։ Նոր Կտակարանում աստվածային Երրորդության անձերից մեկը՝ Սուրբ Հոգին, անվանվում է շնորհքի Հոգի (տե՛ս Եբրայեցիս 10.29 խոսքը)։ Իսկ Հին Կտակարանում Սուրբ Հոգին բնութագրվում է նաև որպես շնորհքի և աղոթքի Հոգի (տե՛ս Զաքարիա 12.10 խոսքը)։

Սիրելի՛ բարեկամ, Աստծու շնորհը գործում է Նրա Հոգու միջոցով։ Նախորդ ուղերձների մեջ մենք տեսանք, որ Աստծու շնորհի օգնությունն ու բարիքը տարբեր դրսևորումներ կարող են ունենալ Քրիստոսին հավատացող մարդու կյանքում։ Դա կարող է լինել փրկարար շնորհը, օգնության և ծառայության շնորհը կամ Տեր Աստծու գերբնական օգնության ցանկացած այլ դրսևորում։ Աստծու շնորհի ցանկացած դրսևորման հիմքում Սուրբ Հոգու ծառայությունն է։ 

Սուրբ Հոգին օգնում է մեզ մեր տկարությունների ժամանակ, քանի որ ուղղորդում է մեզ ճիշտ աղոթքների մեջ․ «Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին Ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար» (Հռոմեացիս 8․26

Սուրբ Հոգին օգնում է մեզ հոգևոր աճի և հասունացման հարցում․ «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է Իմ անունով, Նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (Հովհաննես 14․26):

Սուրբ Հոգին օգնում է մեզ սրբության կյանք ապրելու հարցում և զորացնում մեղքի դեմ մղվող պատերազմի մեջ․ «Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ» (Հռոմեացիս 8․11

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, առանց Սուրբ Հոգու հետ մտերմության մենք անկարող ենք լինելու ընդունել Տեր Աստծու գերբնական օգնությունը մեր կյանքերում։ Աստծու Հոգին է, որ հասանելի է դարձնում մեզ համար Աստծու շնորհի օգնությունը։ Աստծու Հոգու հետ մտերմությունը պետք է դառնա Տիրոջից շնորհ ընդունած կամ Նրանից շնորհ ակնկալող յուրաքանչյուր մարդու առաջնահերթությունը։

«Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփեսացիս 4․30):

Այսօր իմ աղոթքը հատուկ քեզ համար է, որպեսզի Տերը զորացնի քեզ, որ քո ոչ մի արարք, որոշում կամ պահվածք ոչ թե տրտմեցնի, այլ ուրախացնի Աստծու Սուրբ Հոգուն։ Աղոթում եմ, որպեսզի ավելի ու ավելի լցվես Սուրբ Հոգով և քո կյանքում Շնորհքի Հոգին գործի գերբնական կերպով՝ հրաշքներով ու նշաններով, բժշկությամբ ու ազատագրություններով հաստատելով Տիրոջ շնորհքի գերազանց մեծությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: