Եթե Աստված քեզ օժտել է տաղանդներով, ապա օգտագործիր դրանք Նրա փառքի համար: Եվ գիտե՞ս ինչու: Որպեսզի Նա քո միջոցով ընդունի այն ողջ փառքը, որին իրապես արժանի է:
Աստված Ինքը զորավոր կերպով ստեղծագործ մոտեցում է ցուցաբերել աշխարհն արարելիս: Ո՞վ է, որ երբևէ չի զմայլվել մայրամուտի գեղեցկությամբ կամ Արարատ լեռան զարմանահրաշ տեսարանով:
Հին կտակարանում Աստված ընտրեց շնորհառատ, ստեղծագործ ու տաղանդավոր մի մարդու՝ Բեսելիելին, որպեսզի վերջինս կառուցի Խորանը։ Ելից 31․1-5 հատվածում կարդում ենք․ «Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ահա Հուդայի ցեղից կանչեցի Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։ Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ, որպեսզի վարպետի գործեր հնարի՝ ոսկու, արծաթի և պղնձի վրա աշխատելու համար, ակնաքարեր գամել, փայտեր փորագրել և ի գործ դնել ամեն տեսակ արհեստներ»։
Աստված ասում է «Ես լցրեցի նրան․․․», ինչը վստահաբար նշանակում է, որ հենց Նա՛ է մարդուն շնորհում բոլոր գեղարվեստական ստեղծագործ տաղանդներով, և Աստծո նպատակն է, որպեսզի մենք դրանք օգտագործենք հատուկ կերպով` Իր արքայությանը ծառայելու համար:
Երբ մարդը հնազանդույթամբ է արձագանքում Աստծուն սեփական տաղանդներուվ և ունակություններով ծառայելու կոչին, այդ ժամանակ մեր Երկնային Հայրը մեծապես փառավորվում է:
Իսկ քեզ ի՞նչ տաղանդներ ու շնորհներ է պարգևել Աստված։ Գուցե երգո՞ւմ ես, նվագում, որևէ երաժշտական գործիք, նկարում ես, կամ գրելու տաղանդ ունես․․․ Անկախ նրանից, թե ինչ շնորհներ ու ունակություններով ես օժտված, այսօր ես քեզ կոչ եմ անում, որպեսզի քո տաղանդներն օգտագործես հանուն Աստծո ու Նրա գործի։ Քո ստեղծագործ տաղանդնրի կիրառումը հաճելի է Աստծուն: Նա սպասում է, որ դու Իր տված տաղանդներն ու կարողությունները կօգտագործես հենց Իր փառքի համար։
Վաղը մենք շարունակելու ենք «Զորություն, որը կարող է փոխել աշխարհը» ուղերձների շարքը: Հույս ունեմ, որ դրանք քաջալերում են քեզ։ Մինչ վաղը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը