Սիրելի բարեկամ, արդյոք ծանո՞թ ես Ենոքի մասին աստվածաշնչյան պատմությանը։
Ենոքի մասին գրված է Ծննդոց գրքում, սակայն բավականին հակիրճ։ Սակայն այս կարճ նկարագրության մեջ անգամ մեզ համար շատ կարևոր տեղեկություն ենք կարդում․ «Ենոքն Աստծու առաջ քայլեց…» (Ծննդոց 5․24):
Մեր իրական «էությունը» դրսևորվում է մեր առօրյա կյանքում և ոչ թե այն ժամանակ, երբ մյուսների «ուշադրության կենտրոնում» ենք։
Հեշտ բան չէ Աստծո հետ համաքայլ ընթանալը։ Հենց առաջին մի քանի քայլից հետո մենք կարող ենք հետ ընկնել Նրանից։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, մենք կարիք ունենք սովորելու, թե ինչպես համաքայլ ընթանանք մեր Տեր Աստծո հետ։ Մենք կարիք ունենք նմանվելու Տեր Հիսուսին և ապրելու Նրա նման, Ով անում էր այն, ինչը Հայրն էր Նրան հուշում (Հովհաննես 5․19)։
Ինչպե՞ս։ Ոչ թե մեր տրամաբանությամբ կամ մտային կարողությունների շնորհիվ, այլ ամեն օր մեր անձնական մտերիմ հարաբերությունն Աստծո հետ զարգացնելու արդյունքում։
Միայն այդ ժամանակ է, որ Սուրբ Հոգին փոխակերպում է մեր մտածելակերպի ԴՆԹ-ն այնպես, որ սկսում ենք դրսևորել Տեր Հիսուսի մոտեցումները, հավատարիմ մնալ Նրա սկզբունքներին և փափագել Նրա նպատակները։
Ենոքն Աստծո հետ համընթաց էր քայլում։ Նա Աստծո առջև էր վարվում։ Նրա կյանքն Աստծո հետ էր, Աստծո առջև և Աստծո համար։ Այս ամենը խոսում է Աստծո հետ նրա ունեցած մտերմության մասին։ Հենց սա է Աստված ակնկալում ինձնից ու քեզնից։
Փափագի՛ր Աստծո հետ մտերմությանը։ Փորձի՛ր հասկանալ, թե ինչպե՞ս կարող է մարդն Աստծո հետ մտերմություն զարգացնել։ Ոչ թե կռահիր, այլ ուսումնասիրիր Աստվածաշունչը։ Փնտրիր Նրա հետ մտերմության ուղիները և անպայման կգտնես։ Աստված Ինքն է փափագում քեզ հետ մտերմանալուն։ Սովորի՛ր առաջ ընթանալ Աստծո հետ համաքայլ․․․
Թող Աստծո առատ օրհնությունները հեղվեն այսօր քո կյանքի մեջ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը