August-21 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Այս աշխարհում խոնարհությունը չի գովաբանվում

Այս աշխարհում խոնարհությունը չի գովաբանվում

Վերջին մի քանի օրվա ընթացքում փորձեցինք հասկանալ, որ խոնարհությունը շատ կարևոր հատկություն է Աստծո աչքերում։ Ավելին՝ այս որակը հենց Աստծո բնույթի հիմնական բնութագրիչներից մեկն է։ Այնուամենայնիվ, այն աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, միշտ չէ, որ խոնարհությունը դիտվում է դրական լույսի ներքո: Իրականությունն այն է, որ խոնարհ մարդիկ երբեմն ընկալվում են որպես թույլ, խղճահարության արժանի մարդիկ, որոնց մյուսներն օգտագործում են սեփական նպատակներին հասնելու համար։

Սիրելի՛ բարեկամ, այսպիսով, քանի որ մեր հասարակության մեջ հաջողված լինելու ընկալումը հիմնված է ուժի, իշխանության և հնարավոր մրցակիցների նկատմամբ գերիշխելու ունակության վրա, ապա հասկանալի է, թե ինչու է խոնարհությունը հաճախ ընկալվում որպես թուլություն, այլ ոչ թե որպես ուժեղ կողմ։ Սակայն պետք չէ զարմանալ… Աշխարհը շատ հարցերում է մոլորված:

Սաղմոս 25.9 խոսքում կարդում ենք․ «Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ և իր ճանապարհը սովորեցնում է հեզերին»։

Ի՞նչ են այս խոսքերը նշանակում ինձ և քեզ համար: Հեզությունն ու խոնարհությունն այս աշխարհում ընկալվում են որպես թուլություններ, բայց Աստծո Արքայության մեջ դրանք այն բանալիներն են, որոնք հնարավորություն են ընձեռում առաջնորդվելու և ուսուցանվելու ուղղակիորեն հենց Տեր Աստծո կողմից։ Ինչպե՞ս։ Երբ խոնարհ ենք ու հեզ, մենք չենք ապավինում մեր սեփական ուժին կամ տրամաբանությանը, որպեսզի դասավորենք ու կառավարենք մեր կյանքը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո խոնարհությունը մագնիսի պես դեպի քեզ է ձգում Տիրոջը և հնարավորություն տալիս Նրան գործելու և շարժվելու քո կյանքում՝ ի տարբերություն հպարտության, որը հակառակ բևեռի մագնիսի պես վանում է Տիրոջը և խանգարում Նրան գործելու քո կյանքում: Քանի որ Աստված շնորհ է տալիս խոնարհներին, ապա կոչ եմ անում քեզ ձգտել խոնարհության և զարգացնել այն քո կյանքում։ Մենք պետք է դառնանք Աստծուց կախվածության մեջ լինող մարդիկ, որպեսզի Նրա Հոգին մեզ առաջնորդի Իր արդարությամբ և Իր կատարյալ ճանապարհների մեջ:

Երբե՛ք չմոռանաս՝ խոնարհությունը թուլություն չէ, այլ՝ ուժեղագույն որակ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: