July-24

Գլխավոր | Հրաշքներ | Այսօր շրջվի՛ր դեպի Ամենակարող Տերը

Այսօր շրջվի՛ր դեպի Ամենակարող Տերը

«Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դեպի Տերը՝ Բարձրյալ Աստված, որ Տեր է երկնքի և երկրի.» (‭‭Ծննդոց‬ ‭14.22‬)։

Սիրելի՛ բարեկամ, ո՞ւմ ես ուղղում հայացքդ, երբ բախվում ես կյանքի խնդիրների ու դժվարությունների։ Ո՞ւմ հետ ես դրանց մասին առաջինը կիսվում։ Երբեմն մեր առաջին արձագանքը լինում է ընկերոջը կամ հարազատ մեկին զանգահարել։ Բայց արդյոք դա՞ է լավագույն որոշումը։ 

Բոլորովին սխալ չէ վստահելի ինչ-որ մեկն ունենալը։ Սակայն մյուս կողմից շատ ավելի լավ է առաջին հերթին Աստծուն դիմելը, քանի որ միայն Նա է, որ ամեն բան գիտի քո մասին ու ամեն բան կարող է անել քեզ համար։ 

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ խոսքերը. «Եվ ամեն բան Նրա ոտքերի տակ հնազանդեցրեց, Նրան եկեղեցու գլուխ դրեց՝ ամեն ինչից վեր,…» (‭‭Եփեսացիս‬ ‭1.22‬): 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված փափագում է քո կյանքում նույնպես առաջին և ամենապատվավոր տեղը զբաղեցնել: Սովորի՛ր կիսվել Տեր Աստծո հետ քո անհանգստութուններով, քո խնդիրներով և դժվարություններով։ Սովորի՛ր Նրանից իմաստություն խնդրել ճիշտ ապրելու, ճիշտ որոշումներ կայացնելու և մարդկանց հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալու համար։ Սովորի՛ր ամեն բանում հարգել Տեր Աստծո կարծիքը և ամեն բանից առավել հնազանդվել Նրա կամքին։ Սովորի՛ր առաջին հերթին հայացքդ Նրան ուղղել․․․

Աղոթի՛ր ինձ հետ միասին դավանության այս աղոթքով. «Տե՛ր, ես բարձրացնում եմ իմ ձեռքերը դեպի Քեզ։ Դու Ամենակարող Տերն ես, Ով ստեղծել է Երկինքն ու երկիրը։ Ամե՛ն բան Քո տիրապետության ներքո է և ամեն բան Քեզ է ենթարկվում։ Տե՛ր Հիսուս, ամեն բան Քո իշխանության տակ է։ Հավատում եմ, որ Դու ամե՛ն բան կարող ես անել, և այսօր ընտրում եմ իմ կյանքում, իմ արած բոլոր գործերում և իմ ձգտումների մեջ առաջին տեղը Քեզ հատկացնելը։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: