Սիրելի՛ բարեկամ, ե՛կ շարունակենք «Աստծո հետ մտերմություն և հոգևոր աճ» թեմայով ուղերձների շարքը։
Աստվածաշունչը բազմիցս է հորդորում մեզ՝ զարգացնել մտերիմ հարաբերություն մեր Տեր Աստծու հետ։ Այսպիսով՝ հավատքի կյանքը ոչ միայն Տեր Հիսուսին մեր կյանքի Փրկիչ և Տեր ընդունելն է, այլև Նրա հետ միասին այս կյանքն ԱՊՐԵԼԸ։ Սա նշանակում է լինել մի պտղատու տնկի՝ տնկված Նրա Խոսքի մեջ, և որպես սկզբունքային հավատացյալ՝ լինել խարսխված Նրա ճշմարտությունների վրա։ Բայց կա ևս մի կարևոր բան, որ Աստված ցանկանում է, որ մենք անենք։ Դա շնորհակալ սիրտ ունենալն է։
«Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, Նրանով էլ ընթացե՛ք՝ արմատավորված և Նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով» (Կողոսացիս 2․6-7):
Այն ամենի համար, ինչ եղել է, ինչ կա և ինչ լինելու է, ուրախ լինելը մեզ ունակ է դարձնում խարսխված լինելու Աստծու հավատարմության մեջ։ Մենք բացում ենք մեր աչքերը Նրա տված բարիքների հանդեպ, բացահայտում ենք Նրա բարությունն այնպիսի փոքր բաների մեջ, որոնք, ընդհանուր առմամբ, միշտ մեզ համար սովորական բաներ են եղել, ինչպիսիք են օրինակ՝
- Պատուհանից ներս թափանցած արևի շողերը,
- Մայրամուտի փոփոխվող վառ գույները,
- Երեխաների՝ թաքուն արած կատակները ու քրքիջները,
- Մեր սիրելին, ով ամեն օր տան խնամքի հոգսն իր վրա է վերցնում,
- Եվ բազմաթիվ այլ նման՝ մանրուք թվացող օրհնություններ…
Ինչպես Տեր Հիսուսը շնորհակալություն հայտնեց երկնային Հորը հացի համար նախքան այն բազմացնելը, ճիշտ նույն կերպ մեր կյանքում բազում հրաշքներ տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք սովորում ենք շնորհակալ լինել։
Եվ նույնիսկ ավելին… Երախտագիտության վերաբերմունքը մեզ ավելի է մոտեցնում Աստծու սրտին և օգնում ավելի խորը գնահատել Նրա սերն ու հավատարմությունը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, կարծում եմ՝ այս ուղերձների միջոցով մենք բավականին մտերմացել ենք և խնդրում եմ, որպեսզի թույլ տաս ինձ, որպես հոգևոր հովիվ, քեզ մի հանձնարարություն տալ․․․ եթե դեմ չես, իհարկե։ Եվ այսպես, այսօրվա իմ հանձնարարությունը քեզ հետևյալն է՝ գրի՛ առ առնվազն 10 բան, որոնց համար դու սրտանց շնորհակալ ես Աստծուն, իսկ դա անելուց հետո աղոթքի մեջ գոհացի՛ր Աստծուց դրանց համար։
Հիշի՛ր, որ երախտագիտության վարքագիծ ձևավորելը մեզ մոտեցնում է Աստծո սրտին և լավագույն ճանապարհն է մեր Արարչի հետ մտերմության հարաբերություն զարգացնելու համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը