August-19

Գլխավոր | Հրաշքներ | Այսօր դու ավելին ես, քան հաղթող

Այսօր դու ավելին ես, քան հաղթող

Սիրելի՛ բարեկամ, այսօր ես հավատում եմ, որ դու կարող ես դառնալ ավելին, քան հաղթող։ 

Աստվածաշունչն ասում է. «Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք Նրա՛ միջոցով, Ով մեզ սիրեց» (Հռոմեացիս 8.37

Այս խոսքերը մեծ քաջալերանք են յուրաքանչյուր մեկի համար, ով կհավատա Տեր Հիսուս Քրիստոսին և հանուն Նրա ու Նրա կամքին հնազանդության պատրաստ կլինի անցնելու տարբեր նեղություններով և դժվարություններով։ Եթե դու որոշել ես դառնալ Քրիստոսի հավատարիմ աշակերտը, ապա եթե անգամ․․․

  • քո կյանքում վատ լուրերի տեղատարափ է, միևնույնն է, դու այդ ամեն բաներում ավելին ես, քան հաղթող:
  • աշխատավայրում և մասնագիտական կյանքում ձախողում ես ունեցել, միևնույնն է, դու այդ ամեն բաներում ավելին ես, քան հաղթող:
  • չնախատեսված խնդիրները քեզ ստիպում են կորցնել ինքնատիրապետումդ ու համբերությունդ, միևնույնն է, դու այդ ամեն բաներում ավելին ես, քան հաղթող:
  • քեզ միայնակ, կործանված ու հուսալքված ես զգում, միևնույնն է, դու այդ ամեն բաներում ավելին ես, քան հաղթող:

Ինչու՞։ Ի՞նչ հիմք ունեմ ես նման պնդում անելու համար։

Որովհետև, եթե դու Քրիստոսի աշակերտն ես և որոշել ես կյանքդ ապրել՝ Նրա կամքին և ուսուցումներին հնազանդվելով, ապա քո կյանքի հաղթանակները կախված չեն քո ինչպիսին լինելուց կամ ով լինելուց, քո հմտություններից կամ քո կարգավիճակից։ Քո կյանքի հաղթանակները ուղղակիորեն կապ ունեն քո Տեր և Փրկիչ, քո կյանքի Ուսուցիչ և Թագավոր Տեր Հիսուսի Քրիստոսի կարողությունների հետ։ 

Տեր Հիսուսի հետ միասին քո կյանքի ցանկացած ճակատամարտ անհավանական մեծ հաղթանակ է դառնալու։ Եվ Նա ի զորու է քեզ գերբնական խաղաղություն պարգևելու անգամ ճակատամարտի ամենաթեժ պահերին։ Սա իրական հրաշք է, և դու այս ամենի մեջ ավելին ես, քան հաղթող։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո հաղթանակը Տեր Հիսուսի Քրիստոսի մեջ է։ Նա առանձնահատուկ վերաբերմունք ունի Իր Խոսքին հավատարիմ Իր աշակերտների հանդեպ։ Դարձի՛ր Նրա հավատարիմ աշակերտը և կլինես ավելին, քան հաղթող քո կյանք այցելած բոլոր փորձությունների պարագայում։ 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ որ ես հաղթող եմ ոչ թե իմ, այլ Քո շնորհիվ: Նույնիսկ երբ ես ընկճված եմ կամ հուսահատված, ես շարունակելու եմ հավատալ ու հավատարիմ մնալ Քո Խոսքին։ Ես վստահ եմ, որ չնայած իմ կյանք այցելած այս բոլոր փորձություններին, Քեզնով և Քո օգնությամբ ես ավելին եմ, քան հաղթող: Շնորհակալություն քո գերբնական սիրո և այս ամենի մեջ ինձ պարգևած քո անըմբռնելի խաղաղության համար: Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: