September-25

Գլխավոր | Հրաշքներ | Ամենահաջողված մարդիկ փոքր սկիզբ են ունեցել

Ամենահաջողված մարդիկ փոքր սկիզբ են ունեցել

Սիրելի՛ բարեկամ, երբևէ ինքդ քեզ տվե՞լ ես այս հարցը. «Ինչո՞ւ պետք է հե՛նց ես ստանձնեի այս պատասխանատվությունը: Ինձնից շատ ավելի տաղանդավորները կան: Ես այնքան էլ հարմար չեմ նման պատասխանատու գործի համար»։

Սակայն կա՞ արդյոք մի մարդ, որ սովորել է վազել, նախքան քայլել սովորելը կամ սովորել է երգել, նախքան խոսել սովորելը։ 

Բոլոր մեծ ծրագրերը սկսում են իրագործվել հաջողված փոքր քայլերի շնորհիվ, որոնց ամբողջացումն է, որ բերում է երազանքների իրականացմանն ու ծրագրերի իրագործմանը։ 

Աստված քո սրտում նույնպես երազանքներ ու գաղափարներ է դրել… Նա խոսում է քո հոգու հետ:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված նախքան քո լույս աշխարհ գալն արդեն իսկ զորավոր օրհնություններ է պատրաստել քեզ համար (տե՛ս Եփեսացիս 2․1 խոսքը)։

Այսօր ուզում եմ քեզ քաջալերել, որ այլևս չհետաձգես քո երազանքի իրականացման համար անհրաժեշտ առաջին քայլը կատարելը։ Դրա համար, անշուշտ, քաջություն է պետք։ Սակայն ուզում եմ իմանաս, որ ես աղոթելու եմ քեզ համար։ Տեր Աստծո հետ և Նրա օգնությամբ դու կարող ես անել ավելին, քան կարող ես պատկերացնել: 

Առաջարկում եմ միասին աղոթել ու խնդրել Տիրոջը, որ զորացնի քեզ և բացահայտի թե՛ քո կյանքում Իր ունեցած ծրագրերը և թե՛ այն քայլերը, որոնք պետք է իրագործես քո երազանքի իրականացման ճանապարհին։ Աղոթե՛նք․ «Տե՛ր, ես պատրաստ եմ արձագանքելու Քո կոչին և մուտք գործելու այն կանչվածության մեջ, որը Դու ես պատրաստել ինձ համար: Հավատում եմ, որ Դու իմ կյանքի համար հրաշալի ծրագիր ունես և պատվիրել ես, որ ես Քո փառքի համար հատուկ գործեր իրականացնեմ: Ես վստահում եմ Քեզ իմ կյանքի համար ունեցած Քո ծրագրերի հարցում: Խնդրում եմ՝ լցրո՛ւ ինձ Քո զորությամբ և ուժ ու քաջություն ինձ պարգևի՛ր, որպեսզի կատարեմ այն ամենը, որ Քո կամքն է ինձ թելադրում։ Շնորհակալ եմ, Տե՛ր, ինձ պաշտպանելու և ինձ հետ իմ ամեն քայլի մեջ լինելուդ համար: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: