Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ, որ դու իմանաս, որ Աստծո հետ մեր կյանքը մշտապես հավասարակշռությունը գտնելու մի ընթացք է։ Այո՛, թեև մեր բոլոր մեղքերը ներված են, սակայն Աստված մեզ ունակ է դարձնում ապրելու առանց մեղքի գերության և մեզնից առանց մեղքի կյանք է ակնկալում: Այո, անկախ այն փաստից, որ մենք մշտական ողորմածության ներքո ենք ապրում, մենք կանչված ենք մշտապես արդարության կյանք ապրելու համար՝ կյանք, որը զերծ է մեղքի գերությունից…
Ահա թե որն է ամենակարևորը՝ ո՞վ ես դու Աստծո համար, այլ ոչ թե՝ ի՞նչ ես անում Նրա համար: Սակայն ճշմարտությունն այն է, որ քո գործերն ու վարքագիծն են որոշում քո ով լինելը։
Ինչ-որ մեկը սպորտային կազմվածք ունի, որովհետև զբաղվում է սպորտով: Ինչ-որ մեկը քաջ է, որովհետև հաղթահարում է սեփական վախերն ու շարունակաբար պատրաստ է դուրս գալու հարմարավետության գոտուց ու դիմելու ռիսկային քայլերի: Հենց այս նույն տրամաբանությամբ էլ մեր հավատքը նույնպես պետք է հաստատվի գործերով։ Առանց հավատքի գործերի դրսևորման, առանց մեր վարքագծի ու որոշումների համապատասխանեցման մեր դավանած արժեհամակարգին` մեր ունեցած հավատքն ինքնին մեռած հավատք է:
«…այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած» (Հակոբոս 2.26):
Իրոք, ամենակարևորն այն է, թե ով ես դու՝ դու Տեր Աստծու զավակն ես: Բայց դա չի կարող ճշմարիտ լինել առանց շոշափելի ապացույցների։ Դու պետք է՝
- Աղոթքի միջոցով հաղորդակցություն ունենաս Տեր Աստծու հետ,
- Խոսես ու վկայես մարդկանց Նրա մասին,
- Ամեն օր ընթերցես Նրա Խոսքը,
- Մյուս քրիստոնյա քույրերի և եղբայրների հետ պարբերաբար հավաքույթներ ունենաս,
- Եվ այլ նմանատիպ հոգևոր գործողություններ կատարես, որոնք բխում են Աստծու զավակը լինելու փաստից:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատացյալ քրիստոնյայի կյանքը պահանջում է հավասարակշռում չվաստակած շնորհքի և այն գործերի միջև, առանց որոնց հավատը մեռած է: Ասվածը ավելի պարզ ներկայացնելու համար այս ամենը կարելի է համեմատել հեծանիվ վարել սովորելու հետ: Սկզբում քեզ ձգում է դեպի մի կողմ, հետո` դեպի մյուսը, և ժամանակի ընթացքում, վերջապես, գտնում ես ճիշտ հավասարակշռությունը՝ այն դիրքը, որը թույլ է տալիս առաջ ընթանալ:
Այսպիսով` ամբողջ խնդիրը ճիշտ հավասարակշռությունը պահելն է։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը